Բելառուսը հերքել Է Ուկրաինայի հետ սահմանին փոխհրաձգության մասին լուրերը
Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին հերքել է նախօրեին Ուկրաինայի հետ սահմանին փոխհրաձգության մասին լուրերը, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Համացանցում, առաջին հերթին՝ ապակառուցողական ուղղվածության մի շարք աղբյուրներ, հղում անելով ուկրաինական ռեսուրսներին, հաղորդագրություններ են տարածում այն մասին, թե իբր ընթացիկ տարվա փետրվարի 25-ին Ուկրաինայի հետ սահմանի հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել ։ Ծայրահեղականների կողմից տարածվող տեղեկատվությունը իրականության հետ կապ չունի», - ասել է նա։
Բիչկովսկին ընդգծել է, որ զենքի կիրառմամբ միջադեպեր չեն եղել, սահմանապահները կրակ չեն բացել: Նա նշել է, որ բելառուսական ստորաբաժանումներն այժմ ծառայություն են իրականացնում մշտական տեղակայման վայրերում։
Պետական սահմանապահ կոմիտեի ներկայացուցիչը կոչ է արել «օգտվել տեղեկատվության պաշտոնական, ստուգված և հավաստի աղբյուրներից, չտրվել սադրանքներին եւ լցոնումներին»։
Ավելի վաղ ուկրաինական ինտերնետային ռեսուրսները տեղեկություն էին տարածել Բելառուսի հետ սահմանին փոխհրաձգության մասին։ Հաղորդվել է, որ այդ ընթացքում զինծառայող է զոհվել։