Պետք է լծվենք ԲԴԽ անդամների, դատավոր ընկերների պաշտպանությանը. Դավիթ Հարությունյան
«Այն դատավորները, որոնք ցանկանում են խուսափել կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց, երևի պետք է դիլիջանյան հայտնի հանդիպումների ժամանակ մատուցված մոտեցումներով առաջնորդվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը։
Նա հստակեցրեց, թե որոնք ենք այդ մոտեցումները. «Ասացին, որ դատարաններում պետք է ստեղծվեն ինչ-որ մամուլի պատասխանատուներ, ցանկացած հարցազրույց նրանց միջոցով պետք է լինի կամ ԲԴԽ մամուլի քարտուղարին ցանկացած հարցով դիմել։
Օրինակ, եթե զանգեք ինձ, հարցնեք՝ ինչպես է իմ առողջությունը, ես զանգեմ, հարցնեմ, կարելի՞ է հարցազրույց տալ, եթե թույլտվություն ստանամ, այդ դեպքում նոր հարցազրույց տամ, այդ դեպքում, երևի, կբացառվի պատասխանատվությունը կամ գոնե կնվազի հավանականությունը, որ որևէ դատավոր պատասխանատվության կենթարկվի»։
Դավիթ Հարությունյանն ասաց, որ դատավոր Զարուհի Նախշքարյանին պատասխանատվության ենթարկելու ԲԴԽ որոշումը շատ լավ ուղերձ էր, երևի այդ ժամանակ էլ էր այդ ուղերձը, ուղղակի շատերը չեն հասկացել, բայց հիմա հետևություններ երևի կարվեն։
«Ամեն դեպքում, դա այն դատավորներին կվերաբերի, որոնք կխուսափեն կամ կվախենամ ենթարկվել կարգապահական պատասխանատվության, կամ ընդհանրապես մտավախություն ունեն, թե կարող է նման վարույթներ լինեն, առնչվեն նման երևույթներին։ Բնականաբար, դա նորություն չի, կան արդարադատության նախկին- ներկա նախարարի հարցազրույցները, հայտարարությունները, որ այս կարգապահական վարույթները միտված են, որպեսզի մյուս դատավորները զգաստանան։ Կարծում եմ՝ սա նաև իրենց ցանկություններին կամ անկալիքներին հերթական մի վարույթով հասնել է»,-նշեց Հարությունյանը։
Այսօր ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները էական կարգապահական խախտումի հիմքով։
«Բոլորս էլ ներկա էինք որոշմանը հրապարակմանը, տեսանք ԲԴԽ դատավոր-անդամների դեմքի արտահայտությունը, երբ հրապարակվում էր որոշումը, կարծում եմ՝ բոլորը շատ ծանր վիճակի մեջ են, համոզված եմ՝ բոլորն ինքնուրույն, գիտակցաբար իրենց որոշումն են կայացրել՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։
Կարծում եմ՝ իրականում բոլորը մեր՝ իմ և մյուս ընկերների օգնության կարիքն ունեն։ Տիկին Նախշքարյանը մեր օգնության կարիքն, օրինակ, չունի, նա դատավոր է, կշարունակի այդպիսին մնալ, համոզված եմ, որ դեռ կաշխատի, եթե ցանկություն ունենա, բայց պետք է բոլոր գործընկերներով լծվենք մեր ԲԴԽ անդամների, դատավոր ընկերների պաշտպանությանը, որովհետև, շատ դեպքերում ակնկալում ենք, թե իրենք պետք է մեզ պաշտպանեն, բայց, ինձ թվում է, որ իրականում նրանք նախ և առաջ պաշտպանության կարիք ունեն»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- «ԱՄՈԹ ԲԴԽ դատավոր անդամներին». Իրավաբանների արձագանքը
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին
- Ինձ մեղադրել, որ ես փորձել եմ հեղինակազրկել դատական իշխանությունը, ուղղակի զավեշտ է. Զարուհի Նախշքարյան
- Այս վարույթի նախաձեռնումը եղել է կողմնակալ, այն իր բնույթով խտրական է. դատավոր Նախշքարյանի պաշտպան
- Զարուհի Նախշքարյան. Ես կանգնած եմ իմ լիազորությունների դադարեցման վտանգի առջև, իրավունք ունեմ հարցերը հնչեցնել մինչև վերջ
- Դատավոր Նախշքարյանը համարում է՝ վարույթը պետք է կարճվի
- Փաստաբան. Դատավոր Նախշքարյանը չի ասել՝ ես ձեր տիրու մերը
- Դատավոր Նախշքարյանի ներկայացուցիչները հրապարակել են նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱՆ միջնորդությունը
- ԱՆ-ն դիմել է ԲԴԽ-ին Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան