Իրանը հակաօդային պաշտպանության զորավարժություններ է անցկացնում Սիրիայի վրա իսրայելական հարձակումից հետո
Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժություններ են անցկացրել երկրի առանձին շրջաններում։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է Fars լրատվական գործակալությունը։
Զորավարժությունները տեղի են ունեցել իսրայելական F-16 կործանիչներով Սիրիայի վրա հարձակումից մեկ շաբաթ անց, որի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 15-ը վիրավորվել են:
«Իրանի զինված ուժերը պարբերաբար պատերազմական խաղեր են անցկացնում՝ բարելավելու իրենց ռազմական հզորությունը։ Զորավարժությունները ծառայում են որպես նախազգուշացում թշնամիներին Թեհրանի դեմ ագրեսիայի ցանկացած գործողության դեմ»,-նշում է գործակալությունը։
Fars-ի փոխանցմամբ՝ զորավարժություններն իրականացվել են երկրի հակաօդային պաշտպանության ինտեգրված ցանցի հետ համաձայնեցված։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը կարող է Սիրիային մատակարարել «երկիր-օդ» հրթիռներ, որոնք օգտագործվում են ՀՕՊ համակարգերում՝ օդանավերի և անօդաչու սարքերի հարձակումներից պաշտպանվելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը աշխարհում իներորդն է՝ պողպատի արտադրության ոլորտում
- Իրանը պատրաստ է Ռուսաստանի և տարածաշրջանի երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպում անցկացնել
- Իրանը կհրապարակի Եվրամիության դեմ պատժամիջոցների իր ցանկը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին