Լուկաշենկոն ուժայիններին կոչ է արել արձագանքել սահմանին ցանկացած ագրեսիային
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ցանկացած դեպք օգտագործվում է հանրապետության դեմ՝ իրավիճակը լարելու համար, ուստի իրավապահ մարմինները պետք է արձագանքեն ամենափոքր ագրեսիվությանը։
«Կարգապահություն և պարտականությունների կատարում, հատկապես սահմանին: Երբ ես խոսում եմ սահմանի մասին՝ չի նշանակում, որ դա Լապպոյի ստորաբաժանումն է (խմբ.՝ Անատոլի Լապոն, Պետական սահմանային կոմիտեի նախագահն է, և վերջ։ Դա ոստիկանությունն է, դա ԿԳԲ-ն է, դա զինվորականներն են։ Բոլորս պետք է մեր երկրի սահմաններին տեսնենք պետության նկատմամբ ցանկացած մանրագույն ագրեսիվություն, որպեսզի համապատասխան արձագանքման միջոցներ ձեռնարկենք»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Լուկաշենկոն ուժային գերատեսչությունների ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով՝ ցանկացած առիթ օգտագործում են Բելառուսում իրավիճակը լարելու համար. «Եվ նրանք դա կանեն։ Ես խնդրում եմ և պահանջում եմ ձեզանից իրականացնել այս կարգավորումները»։
«Եվս մեկ անգամ ուզում եմ պահանջել ամենախիստ կարգապահությունը ՆԳՆ և ԿԳԲ-ի զինվորական ստորաբաժանումներում։ Դաժան կարգապահություն: Յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր գործով»,- ընդգծել է երկրի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները