ԱԺ-ում քննարկեց ՀՀ-ՌԴ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության համաձայնագիրը
«Համաձայնագրի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է»,-պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:
Նա զեկուցեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Փոխնախարարի խոսքով՝ Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է նպաստել տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև փոխգործակցության ընդլայնմանը, սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և դրանց համատեղ դիմակայման, օրենսդրական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությունները:
Գևորգ Մանթաշյանը հայտնեց, որ համաձայնագրով սահմանվում են տեղեկատվության անվտանգության ոլորտում համագործակցության ուղղությունները:
«Կողմերը համագործակցություն են իրականացնում տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգումը, իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակում. Ահաբեկչական կամ յալ հանցավոր նպատականերով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հետ կապված հանցագործությունների բացահայտելու կանխելու կանխարգելելու և հետաքննելու նպատակով»,-ասաց Մանթաշյանը
Նրա խոսքով՝ համաձայնագիրն ընդգրկում է իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակումը, տեղեկատվական անվտանգության ապահովմանը նպաստող վստահության անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցումը և իրականացումը, երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը: