Հունաստանում անհանգստանում են թուրք միգրանտների հնարավոր հոսքից
Թուրքիայում շարունակվող երկրաշարժների համատեքստում Հունաստանը ձեռնարկում է անվտանգության լրացուցիչ միջոցներ՝ կապված ներգաղթյալների հնարավոր հոսքի հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ մասնավորապես միջոցներ են ձեռնարկվում հնարավոր նոր երկրաշարժի դեպքում՝ Թուրքիայից դեպի Հունաստան միգրանտների հոսքը կանխելու համար:
Այդ նպատակով Թուրքիայի հետ սահմանին տեղակայվել են Հունաստանի պարեկային հավելյալ ուժեր: Այս թեմայով խոսել է Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարացին՝ կոչ անելով ավելի մեծ օգնություն ցուցաբերել Թուրքիային և Սիրիային՝ հնարավոր միգրացիան կանխելու համար:
Նա նաև տեղեկացրել է, որ թուրք-հունական սահմանի փշալարերը ավելի են երկարացվելու:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան