Զարմանում եք, թե ինչո՞ւ էր Մյունխեն գնացել Աննայի հետ… Տո ա՛յ մարդ, ախր Աննան է նրանց պապան. Նաիրա Մելիքյան
«Մաշեցման պրոցես է գնում, ասում են՝ ոչինչ, այսպես կմնա1-2 ամիս, կմոռանան, ծնողներն էլ կգնան, կգան, մի մասը կհոգնի, մի մասին էլ կխաբենք ու այս թեման կփակվի կգնա»,-«Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով Ազատ գյուղում մահացած 15 զինծառայողի գործի իրական հանգամանքների կոծկմանը, ասաց 44-օրյա պատերազմում մահացած Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ ինչպես 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած ՀՀ սահմանային պատերազմների, Սուրմալուի դեպքերը չբացահայտվեցին, այնպես էլ լինելու են 15 մահացածների հանգամանքները:
«Այնպիսի տպավորություն է, որ մենք արդեն ցավի շեմ էլ չունենք, 1-2 օր քննարկում, խոսում ենք դրա մասին և հետո անցնում ենք նորից առաջ»,-նկատեց Մելիքյանը:
Հիշեցնելով, որ այդ ծնողները հայտնում էին, թե իրենց երեխաներին սկզբում մորթել են, հետո այրել՝ բանախոսն ասաց. «Այնտեղ շատ վտանգավոր գիծ տեսա, որովհետև մայրերից մեկը, միգուցե առանց հասկանալու, բայց ասաց՝ ձեր երեխաներին բանակ չուղարկեք: Այսինքն՝ այն, ինչը որ ուզում է Նիկոլն ու իր խունտան, արևմտյան կոյուղային կենտրոնները, ամբողջ ոհմակը՝ մի մասին սպանելով, մոյուսին գերու և անհայտ կորածի կարգավիճակում թողնելով, մի մասին երկրից դուրս հանելով, մի մասին թմրամոլ ու խաղամոլ դարձնելով, մեծ մասին էլ վախացնելով, թե եթե գնան բանակ, ապա նրանց այնտեղ մորթելու են»:
Նա հռետորական հարց հնչեցրեց, թե նման բաներ հայտարարող մայրերին, նրանց երեխաներին և թոռներին ո՞վ պետք է պաշտպանի, եթե բանակ չգնան:
44-օրյա պատերազմում զոհվածի մայրը ասելով, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին Ցորի մարտկոցի գործով մեղադրանք է առաջադրվել, բայց չեն ձերբակալում, քանի որ վատառողջ է՝ հիշեցրեց, որ Նարեկ Մանթաշյանին, Արմեն Չարչյանին և Արմեն Գրիգորյանին առողջական լուրջ խնդիրներով բանտարկել էին, իսկ վերջինս անազատության մեջ էլ մահացավ:
«Այդ դավաճանական խայտառակ պատերազմի հետևանքով ունեցել ենք այդքան կորուստներ, ներառյալ՝ տարածքային, այսօր ասում են՝ Ջալալ Հարությունյանը վատառողջ է և չեն ձերբակալում, մեղադրանքն էլ առաջադրված է արդեն: Դրա փոխարեն գնում Գրիգորի Խաչատուրովին են ձերբակալում, որն այս երկրի նվիրյալն է, այս երկրի համար ինչեր է արել ու դեռ կանի»,-հայտարարեց նաիրա Մելիքյանը:
Արձագանքելով այն երևույթին, որ շատերը Նիկոլ Փաշինյանին հորդորում են գոնե այս փուլում չստորագրի որևէ փաստաթուղթ, նահատակված զինվորի մայրն ասաց. «Էդ մարդը դավաճան է, թուրք է, ինքը եկել է, որ ստորագրի, դա է իր ծրագիրը, դուք ո՞ւմ եք ասում՝ այ դեբիլ, գոնե մի ստորագրի: Այն խելքի հարց չէ, նա լավ էլ խելք ունի, այդ մարդը կոնկրետ ծրագրով է եկել՝ մեր պետականությունը ոչնչացնելու, մեր երկիրը քարտեզից ջնջելու համար, ինչպես եք մտածում, որ այդ մարդը կարող է հանկարծ դա չստորագրի: Կամ զարմանում եք, թե ինչո՞ւ էր Մյունխեն գնացել Աննայի հետ, տո այ մա՞րդ, ախր Աննան է նրանց պապան, գլխավոր սատանայապետը, մարիանետկաներին թելերի վրա խաղացնողը: Դուք չհասկացա՞ք, որ բոլորի, ՔՊ-ի պապան Աննան է, բա ո՞վ գնա Մյունխեն, եթե այնտեղ ամենակարևոր հարցն է լուծվում, մոտենում ենք վերջնագծին»:
Անդրադանալով Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից հանելուն՝ Նաիրա Մելիքյանն ասաց. «Ռուբեն Վարդանյանին հանում են, այնտեղ արդեն տեսնում ենք, թե ովքեր են նոր ֆիգուրները՝ Սամվել Բաբայանը՝ Աննա Հակոբյանի հարեմի ներքինը: Ես այդ մարդուն ասում եմ ներքինի, քանի որ ինքն իր կերպարով, էությամբ շատ նման է կռտած հարեմային անհասկանալի էակներին: Եթե ժամանակին հերոս է եղել՝ խոնարհվում ենք, բայց հետագայում մեր պետությունը բռնաբարողներից է և հիմա կոնկրետ բռնաբարում է այս տականքը: Չմոռանանք, որ Աննա Հակոբյանի բունկերյան արկածների գլխավոր դերակատարները Սամվել Բաբայանն ու Աննան էին: Հիմա ինչպե՞ս է այս մադը գնում բանակցելու ադրբեջանի հետ: Համար առաջին դավաճանը, տականքը, որը պատերազմի ժամանակ խորհուրդներ է տվել թարս ու շիտակ և հետո, երբ հարցրել են, թե ով է ասել, թելերը տարել են դեպի Սամվել Բաբայանը»:
Հարակից հրապարակումներ`
- Հարցն ավելի շատ նախագահ Արայիկ Հարությունյանին է հասցեագրված. Ռուբեն Վարդանյանը՝ իր պաշտոնանկության մասին
- Երբ քեզ ստորացնում են ու դու պատասխան չեն տալիս, հաջորդ Մյունխենին շատ ավելի վատ է լինելու. Մելիքյան
- Մյունխենում Փաշինյանը պարզապես խաղաց Ալիևի խաղը. Արմեն Մինասյան
- Փաշինյանը մեխի գլխի պես որևէ արձագանք չէր անում. Մելիք-Շահնազարյանը՝ մյունխենյան քննարկման մասին