Վրաստանում բանտերը 81,9 տոկոսով լցված են, կառուցվել է նորը
Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանի արևմուտքում՝ Օզուրգեթիի մունիցիպալիտետի Լաիթուրի քաղաքատիպ ավանում այս տարի կսկսի գործել եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր բանտ։Այս մասին գրում է «Ալիք մեդիա»-ն։
Բանտը նախատեսված է մոտ 700 բանտարկյալի համար։
Աշխատանքի ընթացքին ծանոթացել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բանտերում կա 9 542 բանտարկյալ, ինչը կազմում է երկրի բնակչության 0,26 տոկոսը։ Հանրապետության 13 բանտերը 81,9 տոկոսով լցված են.