Թուրքերը տրիբունաներից պահանջել են Էրդողանի ու կառավարության հրաժարականը
Թուրքիայում մեծ աղմուկ է հանել ֆուտբոլային առաջնության «Ֆեներբահչե-Անթալիասփոր» և «Ֆեներբահչե-Քոնյասփոր» հանդիպումների ժամանակ տեղի ունեցած միջադեպը:
Էրմենիհաբերի փոխանցմամբ, հանդիպումներից առաջ թուրքական «Բեշիքթաշ» և «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբների մի խումբ երկրպագուներ ավերիչ երկրաշարժից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի համատեքստում հակաիշխանական վանկարկումներ են արել տրիբունաներից՝ պահանջելով Թուրքիայի իշխանությունների հրաժարականը:
Տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք է գտել Թուրքիայի իշխանամետ և ընդդիմադիր քաղաքական գործիչների շրջանում:
Մասնավորապես «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, ով համարվում է նաև Թուրքիայում իշխող կոալիցիայի անդամ, դատապարտել է տեղի ունեցածը: Դատապարտողների թվում է եղել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Իսկ ահա Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, ով այժմ ղեկավարում է ընդդիմադիր «Ապագա» կուսակցությունը, դատապարտել է հենց Սոյլուին ու Բահչելիին իշխանությանը քծնելու համար:
Ավելի վաղ Դավութօղլուն պահանջել էր Էրդողանի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ Թուրքիայի նախագահը պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ձերբակալվել է երկրաշարժից գրեթե ամբողջությամբ ավերված Նուրդաղի քաղաքապետը
- Թուրքիայում 61 փաստաբան պահանջում են քրգործ հարուցել Էրդողանի դեմ երկրաշարժի կապակցությամբ
- Թուրքիայում երկրաշարժից հետո կալանավորել է 93 մարդ՝ դիակապտության մեջ կասկածանքով