Աբրահամյանը՝ Լավրովի հայտարարության մասին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Բաքվում ՌԴ ԱԳ նախարարը ֆիքսում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ՀՀ-ն Արցախին կապող «Լաչինի միջանցքում» ադրբեջանական անցակետեր նախատեսված չեն, սակայն ոչ պակաս ուշագրավ է այս հայտարարության շարունակությունը:
Լավրովը հավելում է, որ կա հնարավորություն` տեխնիկական միջոցներով վերացնել կասկածները, որոնք առկա են առ այն, որ միջանցքն ըստ նշանակության չի գործում:
Սա ամենայն հավանականությամբ վերաբերում է Ադրբեջանի այն մեղադրանքներին, թե իբր ՀՀ-ից Արցախ զինամթերք և, մասնավորապես, ականներ են տեղափոխվել Արցախ, ինչը չի համապասխանում իրականությանը:
Ինչ վերաբերվում է ռուս դիվանագետի` ադրբեջանական կասկածները վերացնելուն ուղղված տեխնիկական միջոցների հնարավոր իրացմանը, ապա սա էլ, ըստ էության, վերաբերում է ադրբեջանցիների այն նախապայմանին, որը նախատեսում է միջանցքում տեխնիկական վերազինում անել` ռենտգեն տեղակայել և ՀՀ-ից Արցախ բեռնափոխադրումը վերահսկել»:
Հարակից հրապարակումներ`
- Լավրովը՝ Փաշինյանի խոսքերի մասին. Հայաստանի ղեկավարի հայտարարությունները թողնում եմ նրա խղճին
- Լավրով. Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան