Ալեն Ղևոնդյան. Ենթադրում եմ, որ ՀՀ-ի որոշ տարածքներ կլինեն համատեղ կառավարման ներքո
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Խնդիրը այն է, որ ՀՀ-ի գործող վարչապետի ձեռամբ երկիրը դարձել է գործիք ռեգիոնի պետությունների դեմ և այս համատեքստում այն, ինչ ուրվագծվում է հեռանկարում, տեղիք է տալիս վատագույն կանխատեսումների համար, քանի որ ՀՀ-ն, ինչպես քաղաքականապես՝ ազդեցության զոնաների, այնպես էլ՝ միգուցե տարածքային առումով, կաբաժանվի հարևան երկրների միջև, որ պայմանավորվելու է նրանց ազգային անվտանգության շահերով::
Արևմուտքը կսադրի ու, բնականաբար ձախողվելով, կքաշվի մի կողմ, որից հետո հայկական քաղաքական ավանդույթը կսկսի անիծել իր ճակատագիրը՝ մոռանալով, որ մտածողության օրգանը ուղեղն է, ու այն պետք է ոչ թե մաքսիմալիզմի ներքո, այլ իրատեսականության միջակայքում օգտագործել:
Ենթադրում եմ, որ ՀՀ-ի որոշ տարածքներ կլինեն համատեղ կառավարման ներքո. ավելին՝ ՀՀ-ում կտեղակայվի ևս առնվազն՝ մեկ օտարերկյա ազգային պատկանելության զինված կոնտինգենտ:
Երբ ՀՀ գործող վարչապետը Արևմուտքին հրավիրում է ՀՀ տարածք ռուսների հետ առճակատումը շարունակելու ՀՀ-ում, որի արդյունքում ՀՀ-ից բան չի մնալու, նա չի ասում, որ ՌԴ-ի հետ առճակատումից զատ նա իր տարածքը տալիս է Իրանի դեմ հնարավոր օպերացիայի մեկնարկի համար»։
Հարակից հրապարակումներ`
- Նստել սպասում ենք, թե Արցախը որքան կձգի. Ալեն Ղևոնդյան
- Ալեն Ղևոնդյան. Տղերքին սպանեցին, որ կորպուսի ճակատը բացվի, քանի որ պատվերը էդ էր
- Ալեն Ղևոնդյան. 15 սպանված զինվորների թեման պատահականություն, դժբախտ պատահար կամ բառդակի արդյունք չի եղել
- Ալեն Ղևոնդյան. Երբ հասել ես նման ելույթներ ունենալու փուլին, ուրեմն это конец истории...
- Ալեն Ղևոնդյան. Բավական «լավ» ծուղակ սարքեցին սրանք երկրի գլխին
- Ալեն Ղևոնդյան. Առնվազն մի քանի տարի մենք այս տուրբուլենտության մեջ ենք ապրելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան