Հասարակություն 17:53 28/02/2023 Հայաստան

Միջնորդությունները երբեմն փորձում են օգտագործել որպես պատժիչ գործիք ընդդեմ ԶԼՄ-ների

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2022թ.  հունիսից մինչև 2023թ. հունվար անցկացրել է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների դատական գործերի մշտադիտարկում։ Ստացված արդյունքների, այդ թվում վիճակագրական տվյալների հիման վրա կատարվել է վերլուծություն և պատրաստվել զեկույց:

Դիտարկված ժամանակահատվածում ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների ներկայացվել է 106 դատական հայց, որոնցից 72-ը՝ 2021 թվականին, 34-ը՝ 2022-ին։ Այդ հայցերից վարույթ է ընդունվել 93-ը (2021-ին՝ 69, 2022-ին՝ 24),  մնացած 13-ը վարույթ չեն ընդունվել փաստաթղթերը թերի լինելու կամ հայցը հետ վերցնելու հիմքերով։

Վարույթ ընդունված 93 գործերից 48-ում (2021թ․-ին՝ 38, 2022թ․-ին՝ 10) հայցվորները ներկա կամ նախկին պաշտոնյաներ են, քաղաքական գործիչներ կամ պետական մարմիններ, 25-ում (համապատասխանաբար՝ 19 և 6)՝ գործարարներ կամ տնտեսվարող ընկերություններ են, 9-ում (5 և 4)՝ մասնավոր անձինք, 4-ում (3 և 1)՝ քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, 7-ում (4 և 3) լրատվամիջոցներ։

Մոնիտորինգի ընթացքում վերլուծության առարկա են դարձել այն գործերը, որոնց վերաբերյալ ընդունվել է առնվազն մեկ և ավելի դատական ակտ. այդպիսիք 17-ն են։ Ընդ որում՝ դրանցից 6 գործով կայացված ակտերը մտել են օրինական ուժի մեջ, այսինքն՝ վեճերը հանգուցալուծվել են, իսկ 11-ի առնչությամբ ընդունվել է 1 և ավելի ակտ, բայց դատական գործընթացները սույն հետազոտությունը հրապարակելու պահին ընթացքի մեջ են եղել։

Վարույթ ընդունված դատական գործերի ճնշող մեծամասնությունը ԶԼՄ-ների հրապարակումներում վիրավորանքի և/կամ զրպարտության՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով են. 2021-ին դրանց թիվը 66 է, 2022-ին՝ 22։  Ընդդեմ ԶԼՄ-ների ներկայացված այլ՝ վարչական բնույթի վարույթ ընդունված գործերի թիվը 2021-ին 3 է, 2022-ին՝ 2։
93 վարույթ ընդունված գործերից 14-ում ԶԼՄ-ների հիմնադիրները ոչ թե պատասխանող են, այլ ներգրավվել են որպես երրորդ անձ․ 2021 թվականին 10, 2022-ին՝ 4 դեպքում։

Նախորդ հետազոտությունների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վիրավորանքի և զրպարտության հիմքով դատական հայցերի հոսքը ալիքաձև ընթացք ունի. այն 2021 թվականին ավելացել է՝ հավասարվելով 2019-ի ցուցանիշին, իսկ 2022-ին կտրուկ իջել է՝ արձանագրելով վերջին 4 տարիների նվազագույն մակարդակ։

«Դատական գործեր ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների․ խնդիրներ և միտումներ» թեմայով կլոր սեղանին փաստաբան Դավիթ Ասատրյանն ասաց, որ դատարանները բավարար ուշադրություն չեն դարձնում՝ փաստերի և գնահատող դատողությունների տարանջատմանը, արտահայտությունների արատավորող բնույթի և դիտավորության վերլուծությանը, պատշաճ պատասխանողին որոշելու հարցին,  նյութական և ոչ նյութական փոխհատուցման իրավաչափությանը,  դատական ակտերի պատճառաբանված լինելուն, հայցի ապահովման միջոցի կիրառմանը, դատական ծախսերի (պետական տուրքի չափ, փաստաբանի վարձատրություն) ճշգրիտ սահմանմանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ շատ կարևոր է, որպեսզի զարգանա ինքնակարգավորման համակարգն և ավելի շատ դեպքերում տեղեկատվական վեճերը քննվեն տեղեկատվական վեճերի խորհրդում կամ ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմնում։

«Երբ մենք ասում ենք, որ անհրաժեշտ է զանգվածային լրատվության մասին օրենքի  նախատեսված դրույթը, ըստ որի արտադատական լուծումները պետք է կիրառվեն, գերիշխող դառնա, մենք, իհարկե, հաշվի ենք առնում նաև արտադատական լուծումների հնարավորությունների ընդլայնումը»,- նշեց նա։

Զեկույցի համաձայն, հայցի ապահովման միջոց կիրառելու (հայցագնի չափով գույքի և բանկայի հաշիվների վրա արգելանք դնելու) միջնորդությունները որոշ հայցվորներ փորձում են օգտագործել որպես պատժիչ գործիք ընդդեմ ԶԼՄ-ների ու լրագրողների

Ա.Մելիքյանի խոսքով, եթե լրատվամիջոցը խոսքի ազատության շեմն անցել է, իհարկե պետք է հերքմամբ կամ պատասխանի միջոցով հանդես գա, հնարավոր չէ դա անհետևանք թողնել։

«Բայց մյուս կողմից էլ, երբ դու տեսնում ես, որ հայցորն ակնհայտորեն հաշիվ է մաքրում լրատվամիջոցի հետ, հայցի ապահովման միջոց է պահանջում և միջնորդությամբ է հանդես գալիս, այն բավարարվում է ու լրատվամիջոցների բանկային հաշիվների, գույքի  վրա արգելանք է դրվում, ակնհայտորենո երևում է  ճնշում գործադրելու միտումը։

Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, կախված նրանից, թե որ դատավորն է, այդ դատական գործը կարող է այս կամ այն կողմի օգտին լուծել։ Ես այստեղ քաղաքական անկողմնակալության անտեսում եմ նկատում դատարանների կողմից, այսինքն շատ հաճախ, որոշակի քաղաղաքական նախասիրություններ ունեցող դատավորներ կարող են տվյալ ճամբարի լրատվամիջոցի նկատմամբ մի քիչ ավելի մեղմ կամ շատ ավելի մեղմ լինել, քան այլ դեպքերում»,- ասաց նա։

 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը տեղի կունենա շուտով
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր...
Աղբյուր` Panorama.am
21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}