Կասեցվել է Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզում հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում։
«Դիտարկման ընթացքում պարզվել է, որ Ընկերության կողմից Արաքս գետի հունից կատարվում է ավազի արդյունահանում։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է որոշում Մարգարայի ավազի հանքավայրի տեղամասում «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ի գործողությունը կասեցնելու վերաբերյալ»,- ասվում է ԲԸՏՄ-ի հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա