Սրանից լավ ապացույց դատախազապետություն ստեղծելու մասին՝ ուղղակի չկա. Արծվիկ Մինասյան
«Առաջարկվում է բազային աշխատավարձից և հավելավճարներից զատ դատախազներին տալ նաև հավելում 92%-ի չափով»,-խորհրդարանական ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
Պատգամավորի պարզաբանմամբ՝ գլխավոր դատախազի վարձատրությունը գործակցի հաշվարկով 15-ից դառնալու է 28.8:
«Այսինքն՝ ոչ միայն ավելին, քան ՀՀ նախագահի, վարչապետի, Աժ նախագահի վարձատրությունն է, այլ եթե դրան ավելացնենք նաև հավելավճարներն, ապա մի քանի անգամ գերազանցում է վերոհիշյալ պաշտոնյաների վարձատրության չափը»,-ասաց Մինասյանը:
Անդրադառնալով դատախազների վարձատրության միջին ցուցանիշին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ նրանց աշխատավարձը լինելու է ավելի բարձր, քան բարձրագույն գործադիր իշխանության՝ կառավարության անդամի՝ նախարարի, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը:
Հայտնելով, որ չեն կարող դեմ արտահայտվել վարձատրության համակարգին՝ Մինասյանն ասաց. «Հարցն այն է, թե ինչ սկզբունքներով է սահմանվում այն: Գլխավոր դատախազը, որը 2023 թվականի հունվարի 1-ից առաջ և հետո այս փոփոխություններով պետք է ստանա 3 մլն դրամից ավել, ինչով է ավելի շատ գործ անում, քան քաղաքական պատասխանատուները, կամ մասնագիտական ոլորտների պատասխանատուները: Այս ամբողջը գալիս հանգում է հետևյալին՝ աղավաղվում է միասնական վարձատրության համակարգը և այն արվում է առանձին գերատեսչություններից բերվող և իրենց գերատեսչական շահն առաջ մղելով: Ի վերջո՝ քանի որ այս բարձրացումները հիմնականում ուղղված են ուժային կառույցներին, կարող ենք փաստել, որ սրանից լավ ապացույց դատախազապետություն ստեղծելու մասին՝ ուղղակի չկա»:
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացումից մենք էլ ենք դժգոհ՝ ադրբեջանական կողմն էլ. Ալեն Սիմոնյան
- Սա էլ հարգանքի ձև է ողջ մնացած հերոսներին, ի՞նչն է խանգարում. Գեղամ Նազարյան
- ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգաիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը
- Բացօթյան առևտրի խնդիրը տուգանքով, բռնագանձելով, կախելով, մարդկանց արտաքսելով չի լուծվելու.Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան