Քաղաքական 15:50 28/02/2023

Պետք է թույլ չտալ իշխանություններին այդ կործանարար սխալը գործել, պետք է լինի լուրջ դիմադրություն. Չալաբյան

Գործող իշխանություններն անցած տարվա ընթացքում հայտարարում էին՝ մինչև տարեվերջ  խաղաղության պայմանագիր կստորագրեն, բայց հիմա մենք 2023 թ-ի փետրվարի վերջին ենք և որևէ պայմանագիր դեռևս ստորագրված չէ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը՝ հավելելով, որ շատ հաճախ հայտարարություններն ու իրականությունն իրարից տարբերվում են, իսկ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ ներսից կա լուրջ դիմադրություն։

Նրա խոսքով՝ այդ դիմադրությունը կա նաև իշխանության, պետական մարմինների ներսում։

«Մարդիկ հասկանում են, որ մեզ պարտադվող «խաղաղության պայմանագիրն» ամենևին էլ խաղաղության չէ։ Դա նոր պատերազմի պատուհան, դուռ բացող պայմանագիր է։ Այդ պայմանագիրը Ադրբեջանին կտա այնպիսի առավելություններ, որ նա հնարավորություն կունենա մեկ կամ երկու տարի դադար վերցնել, հետո փաստաթուղթը պատռել և գցել աղբամանն ու նոր ագրեսիա սկսել Հայաստանի նկատմամբ՝ ունենալով շատ ավելի բարենպաստ պայմաններ։ Իշխանության ներսում բոլորը չէ, որ հիմար են, որոշ մարդիկ հասկանում են՝ պետք չէ նման թղթի տակ ստորագրել»,- նշեց Ավետիք Չալաբյանը։

Նա միաժամանակ ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով բոլորովին էլ պարտադիր չէ, որ Հայաստանը Արցախը թողնի Ադրբեջանի կազմում։ «Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցն ի վերջո կարող է անջատվել Արցախի հարցի լուծումից։ Այդ պայմանագրում կարող է նախատեսվել, որ Արցախի կարգավիճակի, Արցախի և Ադրբեջանի հարաբերությունների հարցը մնում է հետագա բանակցություններին»,- ընդգծեց նա՝ հավելելով, բանակցային գործընթացում նման տարբերակ դիտարկվում է։

Այսպիսով, ըստ Ավետիք Չալաբյանի, կարևոր է՝ այսօր չստորագրել այնպիսի փաստաթուղթ, որով կարելի է փակված համարել Արցախի հարցը, որը կարող է դառնալ միջազգային իրավունքի դե ֆակտո մաս։

«Պետք է բանակցությունները շարունակել այնքան ժամանակ, մինչև մենք կգանք հանգրվանին, որ Արցախի կարգավիճակի հարցը նորից կդառնա առանցքային»,- ասաց նա։

Ավետիք Չալաբյանի խոսքով՝ Ադրբեջանի շահերից էլ է բխում խաղաղությունը, ի վերջո չի կարող անընդհատ պատերազմել։ «2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանը հսկայական գին է վճարել։ Մենք չենք խոսում իրենց զոհերի, չծնված երեխաների մասին. Մեկ տարում այնտեղ ծնելիությունը 15 հազարով նվազել է, չենք տեսնում այն տնտեսական վնասները, որոնք կրել են։ Այսինքն՝ իրենք էլ են մեծ գին վճարում պատերազմի համար»,- նշեց նա։

Ըստ նրա՝ պետք է Ադրբեջանին ստիպել և օգտագործել այն բոլոր հաղթաթղթերը, որ բանակցային գործընթացն աստիճանաբար բերեն միջազգային իրավունքի և արդարության դաշտ։ Այս դեպքում, ինչպես նշում է Չալաբյանը, Արցախի հարցը կունենա հայանպաստ լուծում։

«Ուստի պետք է իշխանությանը թույլ չտալ այդ կործանարար սխալը գործել ինչ-ինչ նկատառումներից ելնելով, իսկ դրա համար պետք է լինի լուրջ դիմադրություն»,- ասաց նա։

Ավետիք Չալաբյանը նաև նշեց, որ այս իշխանությունը շատ լուրջ կախված է հանրային կարծիքից, ուստի մշտապես զբաղված է մասշտաբային մանիպուլյացիայով։

«Ֆեյսբուքում տեսնում եք, թե ինչ քանակությամբ կեղծ օգտատերեր կան, որոնք առավոտից մինչև իրիկուն Նիկոլ Փաշինյան են գովում, մենկաբանում են նրա՝ եգիպտացորեն ուտելը, նրա կնոջ ճանապարհորդությունները՝ բնականաբար այդ ամենը փորձելով դրական լույսի ներքո ներկայացնել։ Մենք պետք է թույլ չտանք, որ Արցախի հարցում մեզ մանիպուլացնեն։ ՀՀ  բնակչության առնվազն 95%-ը համարում է, որ Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում։ Եթե բնակչության 95%-ն ունի միասնական, կոնսոլիդացված կարծիք, մենք պիտի կարողանանք այդ կարծիքը այս իշխանություններին պարտադրել։ Դա յուրաքանչյուրիս պարտականությունն է»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}