Լավրով. Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ
«Լաչինի միջանցքի աշխատանքը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև առաջին համաձայնագրի նորմերին, հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ»,-այսօր այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա պատասխանը շատ պարզ է. դրա ռեժիմը, գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական անձանց, մարդասիրական և քաղաքացիական բեռների տեղաշարժի ազատ ապահովման անհրաժեշտություն։ Սա այն է, ինչին մենք ձգտում ենք հասնել մեր շփումներում՝ առաջին հերթին ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով։
Որևէ հսկիչ անցակետ ստեղծելու դրույթ չկա այնտեղ։ Բայց հնարավոր է օգտագործել տեխնիկական միջոցներ՝ վերացնելու կասկածները, և միջանցքն իրականում օգտագործվում է նախատեսված նպատակի համար»,- ասել է Լավրովը։
«Ինչ վերաբերում է Բրյուսելից հնչող հայտարարություններին, ապա դա մանրամասն մեկնաբանել չենք կարող։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն բացահայտորեն չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի հետ, այդ թվում՝ մղելով իր, այսպես կոչված, առաքելությունը Հայաստանի տարածքում, ինչը լուրջ կասկածներ է առաջացնում լեգիտիմության առումով, իր գործառույթների առումով՝ մանդատը, դրա տևողությունը, ինչպես նաև այն հավելյալ արժեքի առումով, որ այս առաքելությունը կարող է բերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Սակայն դա կողմերի ինքնիշխան ընտրությունն է, թե ում հետ համագործակցել և ում հետ չհամագործակցել»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նաև նշել է. «Մեր բոլոր գործողություններում մենք առաջնորդվում ենք սկզբունքով, որը կարելի է բնութագրել որպես «մի վնասիր», և որ ամենակարևորն է՝ բոլոր ի հայտ եկած խնդիրների լուծմանը նպաստելու սկզբունքով, որն առաջին հերթին հիմնված կլինի երեք առաջնորդների (Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան - խմբ.) պայմանավորվածությունների հիման վրա՝ նրանց չորս հայտարարությունների շրջանակներում, երկրորդը՝ կապահովեն տարածաշրջանի երկրների միջև փոխշահավետ, փոխադարձ հարգանքով համագործակցությունը։
Ոչ բոլոր խաղացողները, առաջին հերթին՝ Հարավային Կովկասից հեռու գտնվողները, առաջնորդվում են նույն սկզբունքներով»։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և ԼՂ. ԱԳՆ
- Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը շեշտել է ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու հրամայականը
- Իրավիճակը Լաչինի միջանցքում պահանջում է անհապաղ գործողություններ. ԵԽԽՎ համազեկուցողներ
- Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցեր
- «Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»
- Հաագայի դատարանն արձանագրեց Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար. Փաշինյան
- Պետք չի սպասել, որ հենց վաղն էլ Ադրբեջանը բացելու է Լաչինի ճանապարհը. Արա Ղազարյան
- Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված և ստորագրված են․ Միրզոյան
- «Լաչինի միջանցքի» ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 22-ին
- Կոլոնան և Բլինքենը շեշտել են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնման անհրաժեշտությունը
- Արա Սահակյան. Լաչինի հարցն ադրբեջանցիները սրում են, որպեսզի Սյունիքում ստանան այն, ինչ իրենց խոստացել են
- Լաչինի միջանցքը չի գտնվում ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո․ Փաշինյան