Համաշխարհային փոստային տրաֆիկում սպամի բաժինն աճել է 3,07 տոկոսով
Ամբողջ աշխարհում նամակների միջինը 48,63%-ը սպամ է եղել 2022-ին, ինչը 3,07% - ով ավելի է, քան 2021 թվականին: Սակայն, մեկ տարվա ընթացքում սպամի մասնաբաժինը համաշխարհային փոստային տրաֆիկում աստիճանաբար նվազել է՝ առաջին եռամսյակի 51,02%-ից մինչև չորրորդ եռամսյակի 46,16%: Այս մասին հայտնում է «Կասպերսկի» ընկերությունը։
Ընկերության տվյալներով՝ սպամի աղբյուր երկրների շարքում առաջատարը Ռուսաստանն է. 2022 թվականին երկրից սպամի մասնաբաժինը շարունակել է աճել՝ 24,77-ից հասնելով 29,82%-ի։
Գերմանիան (5,19%) տեղերը փոխել է մայրցամաքային Չինաստանի հետ (14,00%), որի մասնաբաժինը աճել է 5,27 տոկոսային կետով: Վարկանիշի երրորդ տեղը նախկինի պես զբաղեցնում Է ԱՄՆ-ն (10,71%)։
2022-ին ընկերության փոստային հակավիրուսը հայտնաբերել է փոստի 166 187 118 վնասաբեր կցված ֆայլ։ Դա 18 միլիոնով ավելի է, քան 2021-ին։ Այս բաղադրիչն ամենաշատը գործարկվել է 2022-ի մարտին, մայիսին և հունիսին:
2022-ին փոստի ամենատարածված վնասաբեր հավելվածը, ինչպես 2021-ին, եղել է Agensla սթիլեր-տրոյացին, որի մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է: Noon լրտեսող ծրագիրը (4,89%) բարձրացել է երկրորդ տեղ, իսկ Badun տրոյացիները (4,61%), որոնք տարածվում են արխիվացված էլեկտրոնային փաստաթղթերի տեսքով, իջել են երրորդ հորիզոնական:
2022-ին արգելափակված վնասակար հավելվածների քանակով առաջատարը մնացել է Իսպանիան (8,78%), որի մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է 2021-ի համեմատ (9,32%)։ Ռուսաստանի մասնաբաժինը (7,29%), ընդհակառակը, փոքր-ինչ աճել է։ Մեքսիկան բարձրացել է երրորդ տեղ (6,73%), իսկ Բրազիլիան (4,81%)՝ չորրորդ, որի մասնաբաժինը նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ մնացել է գրեթե անփոփոխ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան