«Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Երևանի վարկանիշը
«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականի դեկտեմբերին վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ, իսկ ընթացիկ տարվա փետրվարին պաշտոնապես տեղեկացրել է, որ գործակալությունը 10.02.2023 թվականի դրությամբ վաղաժամկետ (Երևանի վարկանիշավորման հերթական գործընթացը ծրագրված էր 2023 թվականի հունիսին) փոխել է Երևանի «B+» մակարդակում հեռանկարը «Կայուն» կանխատեսումից «Դրական» կանխատեսման: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարնից։
Սա կարևոր ձեռքբերում է համայնքի համար, հաշվի առնելով, որ գործակալությունն ունի բավարար հիմքեր ու փաստում է նշանակալի իրողություններ, որոնք ազդում են վարկանիշի հեռանկարի բարելավման, ինչպես նաև տնտեսական միջավայրի գնահատականի վրա՝ բյուջետային, հարկաբյուջետային, ներդրումային առումով։
Առավել մանրամասն տեղեկատվությունը տեղադրված է «Ֆիչ Ռեյթինգս» գործակալության www.fitchratings.com պաշտոնական կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան