FIFA The Best. Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է
Փարիզում կայացել է FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունը, հայտնի են 2022-ի տարվա լավագույնները։
Լավագույն խաղացող է ճանաչվել ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Մեսսին իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ է արժանանում այս մրցանակին։ Առաջին անգամ ստացել է 2009 թվականին, երկրորդ անգամ՝ 2019-ին։
Տարվա լավագույն խաղացողի մրցանակին հավակնել են նաև երկու ֆրանսիացիներ՝ Կարիմ Բենզեման և Կիլիան Մբապեն։
Տարվա լավագույն մարզիչն Արգենտինայի ազգային թիմի գլխավոր մասնագետ Լիոնել Սկալոնին է:
Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ճանաչվել է «Լավագույն դարպասապահ»։
Պուշկաշի անվան տարվա լավագույն գոլի մրցանակը ստացել է լեհաստանի հավաքականի և«Վարտա»-ի պարաֆուտբոլիստ Մարչին Օլեքսին:
Լավագույն կին ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր Ալեքսիա Պուտելիասին։
Տարվա խորհրդանշական հավաքականի կազմում են ընդգրկվել՝ դարպասապահ՝ Տիբո Կուրտուա, պաշտպաններ՝ Վիրջիլ վան Դեյկ, Ժոաու Կանսելու, Աշրաֆ Հաքիմի, կիսապաշտպաններ՝ Կազեմիրո, Կևին դե Բրյույնե, Լուկա Մոդրիչ, հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի, Կիլիան Մբապե, Կարիմ Բենզեմա, Էրլինգ Հոլանդ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին