Էս երկրում ինչո՞ւ սկսեցին խոսել ինքնիշխանությունից հրաժարվելու մասին, էն էլ՝ բռնությամբ ուղեկցվող. Արթուր Խաչատրյան
«Այն, ինչը որ ներկայացվում է, այնքան անհստակ է գրված, որ կոչ անել քվեարկել, որպեսզի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ դրանք քննարվեն, շատ ռիսկային է»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ելույթ ունենալով Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:
Անդրադառնալով նախագիծը զեկուցող արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանի և հարակից զեկուցողի ելույքներին՝ Խաչատրյանն ընդգծեց, որ առաջինի համար կարևորը բռնությունից հրաժարվելն է եղել, իսկ հարակից զեկուցողի համար՝ ինքնիշխանությունից հրաժարվելը:
Նախագծով կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար:
«Վերջիվերջո, եթե մեկը խոսում է ինքնիշխանությունից հրաժարվելու մասին՝ արդյո՞ք նրա արածը նվազ ազգակործան է, քան նրա, որը խոսում է ինքնիշխանությունից հրաժարվելու մասին, բայց բռնություն է կիրառում, օրինակ, գնում մի լրագրողի է հրում: Եթե այս ամենը կա, ապա այս օրենքով ի՞նչն ենք ուզում փոխել մեր կյանքում»,-հարց հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա առաջարկեց, որ քննարկվող օրենքի նախագծի ակունքներում կանգնած մարդը գա և բացատրի, թե կա՞ մի պատճառ, որից ծնվել է այս օրենքը:
«Իմ մոտ հարց առաջացավ՝ էս երկրում ինչո՞ւ սկսեցին խոսել ինքնիշխանությունից հրաժարվելու մասին՝ էն էլ բռնությամբ ուղեկցվող, որ այս օրենքը պետք եկավ»,-հայտարարեց Արթուր Խաչատրյանը և կոչ արեց օրենքը հետ քաշել և գա զեկուցի այն մարդը, որը դրա ակունքներում կանգնած է :
Հարակից հրապարակումներ`
- Սրանից լավ ապացույց դատախազապետություն ստեղծելու մասին՝ ուղղակի չկա. Արծվիկ Մինասյան
- «Եթե քննիչի, դատախազի աշխատավարձը կրկնապատկում եք, ապա բարոյական չէ հաշմանդամների խնդրով ամբողջական լուծում չբերելը»
- Սա էլ հարգանքի ձև է ողջ մնացած հերոսներին, ի՞նչն է խանգարում. Գեղամ Նազարյան
- ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգաիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին