«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի զանգ-նամակ-խնդրանքը տեղ է հասել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը ի սկզբանե ներքին որոշում է ունեցել՝ և՛ դատավոր Զարուհի Նախշքարյանի, և՛ դատավորների միության փոխնախագահ, դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու մասով:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը իր նեղ թիմի մոտ անկեղծացել է, թե նպատակ չունի Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնել: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Կարեն Անդրեասյանն, իհարկե, ուղիղ խոսք չի տվել որևէ բան Ստեփանյանի կողմնակիցներին, սակայն ինչպես նկատում ենք, նրա զանգ-նամակ-խնդրանքը տեղ է հասել:
Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրեց Երևան քաղաքի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները, իսկ Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանի նկատմամբ հայտարարվեց նկատողություն. սա Ստեփանյանի երկրորդ նկատողությունն էր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները