Լավրովը՝ Փաշինյանի խոսքերի մասին. Հայաստանի ղեկավարի հայտարարությունները թողնում եմ նրա խղճին
«Հայաստանի ղեկավարի հայտարարություններն ամբողջությամբ ես թողնում եմ նրա խղճին»,-Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ավարտին համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելության Հայաստան հրավիրելու նպատակների մասին Փաշինյանի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Ազգային Ժողովում հարց ու պատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր.
«Արևմուտքում ադրբեջանական կողմը փորձում էր Հայաստանը ներկայացնել որպես Ռուսաստանի ագերսիվ քաղաքականության մասնակից, իսկ ՌԴ-ում` որպես արևմտամետ դավադրության մասնակից։ Մենք ասացինք` եկեք, դուք տեղում դիտարկեք ու տեսեք` այդ ամեն ինչն իրականությանը համապատասխանում է, թե ոչ»։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ
- Լավրով. Բաքուն համաձայն է ՌԴ-ում հանդիպմանը, իսկ Հայաստանը դեռ վերջնական համաձայնություն չի տվել.
- Սումգայիթյան ջարդերի տարելիցի օրը Լավրովը Բաքու է մեկնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան