Ադրբեջանի մտադրությունները, որոնք չեն բացառում ուժի կիրառման միջոցով իրենց խնդիրների լուծումը, մնալու են ուժի մեջ. Աբրահամյան
«Ադրբեջանն արել և անելու է առավելագույնը ոչ միայն Արցախի հարցում, նաև Հայաստանի հարցում առավելագույն զիջումների հասնելու համար»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով, անկախ նրանից, թե միջազգային կառույցները ինչ մասշատբի ճնշումներ են ձեռնարկում Ադրբեջանի գործողությունները հնարավորինս կանխելու համար, ժամանակը ցույց է տվել, որ դա որևէ ձևով չի խանգարել կամ չի ունեցել այն հակազդող մեծ հնարավորությունը կանխելու ոչ 44-օրյա պատերազմը, ոչ էլ դրան հաջորդած երեք հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։
«Այնպես որ, անկախ նրանից, թե այսօր ինչ հայտարարեն Հայաստանի, Արցախի իշխանությունները, Ադրբեջանի մտադրությունները, որոնք չեն բացառում ուժի կիրառման միջոցով իրենց խնդիրների լուծումը, մնալու են ուժի մեջ»,- ընդգծեց քաղաքական գործիչը։
Տ.Աբրահամյանը նաև նշեց, որ ՀՀ իշխանություններն իրենց հիմնական մոտեցումներն արդեն արտահայտել են Արցախյան հիմնահարցի հետ կապված։
«Նույնիսկ հրապարակային արտահայտած մոտեցումները բավարար են ենթադրելու, որ գործընթացը տեղի է ունենում Արցախի ինքնորոշման իրավունքի զիջման և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում որևէ հանգուցալուծմանը հասնելու ուղղությամբ։
Եթե այլ մանրամասներ էլ չլինեն, այս պահին առկա բոլոր հրապարակային տեղեկությունները բավարար են նման գնահատական հնչեցնելու համար»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ բավականին վտանգավոր միջավայր է ձևավորվում
- Արցախի ներքաղաքական ճգնաժամի միակ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Չստացվի այնպես, որ միջանցքի բացումից հետո պարզվի, որ իրականում միջանցք գոյություն չունի
- Տիգրան Աբրահամյան. Երկու խնդիր կա, որի լուծումը կարող է բեկում մտցնել Արցախի հարցով ընթացող գործընթացներում
- ՀՀ-ի ու Արցախի միջև հնարավոր ադրբեջանական անցակետի տեղակայումը Արցախի հարցի վախճանը կդառնա. Աբրահամյան
- Արցախի ներքաղաքական օրակարգը պետք է մաքրել աղբից. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին