Նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացումից մենք էլ ենք դժգոհ՝ ադրբեջանական կողմն էլ. Ալեն Սիմոնյան
«Միանշանակ, այդ փաստը մեր կողմից օգտագործվելու է բոլոր ատյաններում և չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը երջանիկ կլինի, առնվազն խոստանում եմ, որ նրանք դրանից երջանիկ չեն լինի»,-ճեպազրույցների սրահում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես Հայաստանը կարձագանքի Հաագայի դատարանի որոշումները չկատարելու Ադրբեջանի քայլին:
Նա դժվարացավ մեկնաբանել Ալիևի այն հատարարությունը, ըստ որի՝ 2023 թվականը հայ-ադրբեջանական հարաբերությունների համար բեկումնային են լինելու, քանի որ վերջինս տարբեր բաներ է ասում, երբեմն՝ իրարամերժ:
«Ես դժվարանում եմ մեկնաբանել իր ասածները, նույնիսկ անշնորհակալ եմ համարում: Կարծում եմ, որ մենք մեր երկրի շահերն առաջ տանելու և մեր համար լավ պայմաններ ստեղծելու ուղղությամբ պետք է մտածենք»,-ասաց ԱԺ նախագահը:
Պատասխանելով հաջորդող հարցերին՝ նա հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի որոշ կետերի մասով կոնսենսուս կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց չբացահայտեց դրանք՝ նշելով, որ դրանք միջազգայնորեն ճանաչված սկզբունքներն են:
Ալեն Սիմոնյանի պատկերացմամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման փաստաթղթում չպետք է արծարծվի Արցախի խնդիրը, իսկ Հայաստանի սկզբունքային գիծն այն է, որ դրանում պատերազմի ականներ չլինեն:
Պատասխանելով հարցին, թե որ պետությունը կարող է ապահովել Արցախի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը՝ Սիմոնյանը պատասխանեց, որ այն կողմը, որը կկարողան այն իրականցնել հողի վրա:
«Ենթադրենք, որ եթե ինչ-որ երկիր ցանկություն ունի, բայց չի կարողանալու իրականացնել, ապա այդ համաձայնագիրն ուժ չի ունենա… Հիմա ձևական բան կնքել, հետո ասել, չի գործո՞ւմ… Միանշանակ է, որ բոլոր պայմանավորվածությունները պետք է ինչ-որ երաշխիք ունենան: Հիմա մենք ունենք նոյեմբերի 9-ի համաձայնագիր, որի իրականացումից մենք էլ ենք դժգոհ, ադրբեջանական կողմն էլ է դժգոհություն հայտնում: Պետք է հասկանանք՝ արդյոք մեխանիզմ անհրաժեշտ է: Մենք կարծում ենք, որ մեխանիզմը միանշանակ անհրաժեշտ է»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Նա հայտնեց, որ ՀՀ ընդդիմության գործողությունները վերջին ժամանակահատվածում վերաբերել են միայն սահմանին տեղի ունեցող սրացումներին
Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգով փողոցային պայքար վերսկսելու ընդդիմության պլաններին՝ Սիմոնյանն ասաց. «Այսօր այդ բառապաշարը սպառված է և նույն բառապաշարով փողոց վերադառնալ անիմաստ եմ համարում»:
Հարակից հրապարակումներ`
- «Եթե քննիչի, դատախազի աշխատավարձը կրկնապատկում եք, ապա բարոյական չէ հաշմանդամների խնդրով ամբողջական լուծում չբերելը»
- Սա էլ հարգանքի ձև է ողջ մնացած հերոսներին, ի՞նչն է խանգարում. Գեղամ Նազարյան
- ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգաիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը
- Հայաստանը հնարավոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը. Եղիշե Կիրակոսյան
- Հաագայի դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար. Գուտերեշ
- Հաագայի դատարանն արձանագրեց Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար. Փաշինյան
- Բացօթյան առևտրի խնդիրը տուգանքով, բռնագանձելով, կախելով, մարդկանց արտաքսելով չի լուծվելու.Թադևոս Ավետիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան