Դուք ընդամենը համայնքներին դնում եք դատախազի կացնի ուղիղ հարվածի տակ. Արծվիկ Մինասյան
«Այս գործիքը տալով դատաազությանը՝ փորձ է արվում վերականգնել Խորհրդային ժամանակների դատախազության ընդհանուր վերահսկողական գործառույթը»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի վերաբերյալ:
Նրա խոսքով՝ երկար տարիներ է ինչ դատախազության և պետական մյուս կառույցների միջև այդ ուղղությամբ վեճ է գնում:
Մինասյանն ասաց, որ ավագ սերունդը կհիշեն, որ գլխավոր դատաազությանը ընդհանուր վերահսկողական գործառույթի շրջանակներում իրական կառավարումն իրականացնում էին դատախազն ու գործկոմի ղեկավարը:
«Այդ առումով հիմա դուք քվեարկելով և տալով դատախազությանը համայնքային շահերի հարցով դատական համակարգ ևս մեկ անգամ մտնելու լիազորությամբ դուք ընդամենը համայնքներին դնում եք դատախազի կացնի ուղիղ հարվածի տակ և ակնհայտ է, որ հատկապես այն պայմաններում, երբ կա քաղաքական անհամաձայնություն, այն համայնքի ղեկավարները, որոնք կհայտնվեն այդ անհամաձայնության տիրությում՝ կհայտնվեն նաև դատախազական այս կացնի ուղիղ սպառնալիքի ներքո»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ դեռևս տարիներ առաջ Արթուր Դավթյանը այս հարցով դիմել է մասնագիտական խորհրդին, որը տվել է եզրակացություն, որ գործող սահմանադրության շրջանակներում համայնքային շահը չի կարող պետական շահի մաս դառնալ:
«Դրանք կարող են լինել հանրային շահի մաս, բայց ոչ երբեք պետական շահի մաս, հետևաբար այս տեսակետից շահ հստակ է մոտեցումը նաև մասնագիտական հանրության և նույնիսկ եթե դուք քվեարկեք և ընդունեք կառավարության մոտեցումը, ապա մենք չենք բացառում, որ ՍԴ-ով կփորձենք պարզաբանում ստանալ այս հարցի առնչությամբ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Էս երկրում ինչո՞ւ սկսեցին խոսել ինքնիշխանությունից հրաժարվելու մասին, էն էլ՝ բռնությամբ ուղեկցվող. Արթուր Խաչատրյան
- Սրանից լավ ապացույց դատախազապետություն ստեղծելու մասին՝ ուղղակի չկա. Արծվիկ Մինասյան
- Նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացումից մենք էլ ենք դժգոհ՝ ադրբեջանական կողմն էլ. Ալեն Սիմոնյան
- Սա էլ հարգանքի ձև է ողջ մնացած հերոսներին, ի՞նչն է խանգարում. Գեղամ Նազարյան
- ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգաիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը
- Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ բավականին վտանգավոր միջավայր է ձևավորվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին