Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 28-ին պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ փետրվարի 24-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել փետրվարի 28-ին: Ըստ այդմ՝ «Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փետրվարի 28-ից վաղաժամկետ դադարել են Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի լիազորությունները»:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր.
«Ես առաջարկել եմ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետական նախարարի պարտականությունները: Ուրախ եմ, որ նա պատրաստ է այս ծանր իրավիճակում վերցնել այդ դժվար պատասխանատվությունը: Վերջնական որոշման մասին առաջիկայում նա հայտարարություն կտարածի: Ընտրել եմ պարոն Ներսիսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետություն»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի գլխավոր դատախազը ներկայացրել է հրաժարականի դիմում
- Արայիկ Հարությունյան. Որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին