«Եթե քննիչի, դատախազի աշխատավարձը կրկնապատկում եք, ապա բարոյական չէ հաշմանդամների խնդրով ամբողջական լուծում չբերելը»
«Դուք ասում եք, որ փողի խնդիր չէ, այլ արդարության սկզբունքի խնդիր է»,-աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծի վերաբերյալ:
Նախագծով առաջարկվում է նախկինում առաջին և երկրորդ կարգի հաշմանդամության կարգ ունեցող և զինծառայողների հիմնադրամից աջակցություն ստացած զինծառայողներին՝ երրորդ կարգի վերաորակում տալուց հետո հանել հիմնադրամի շահառուների թվից, բայց 3 տարի անցումնային ժամանակով հատկացնել դրամական աջակցություն:
Պատգամավորը հայտնեց, որ այդ տրամաբանությամբ, եթե մշտապես երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողը և նոր ֆունկցիոնալության համակարգի ներդրման հետևանքով առաջին և երկրորդ խմբից երրորդ խմբի հաշմանդամ դրաձած զինծառայողները ստանալու են տարբեր գումարներ, ապա արդարության սկզբունքը խախտվում է:
«Սկզբունքը չափի մեջ չէ, այլ նույն կարգի հաշմանդամների՝ տարբեր չափի գումարներ ստանալու մեջ է»,-ասաց Թադևոս Ավետիսյանը:
Հայտնելով, որ փոխնախարարի ներկայացրած աշխատանքի աջակցման ծրագրերում հաշմանդամները չեն ինտեգրվել՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, եթե նրանք ինտեգրվեն այդ ծրագրերոմ, դառնան կայուն զբաղված, իրենց կյանքն ապահովեն աշխատանքով, ապա այն կլիներ իդեալական, բայց բայց այն տեղի չի ունեցել:
«Նախագծով պետությունը նվեր չի անում, այլ՝ իր պարտավորությունը: Արվում է ժամանակավոր կարգավորում, բայց արեք ամբողջական, ինչո՞ւ եք կիսատ լուծում բերում, եթե փողի խնդիր չկա, իսկ ես ենթադրում եմ, որ չկա: Եթե կարելի է քննիչի, դատախազի աշխատավարձը կրկնապատկել, ապա այս դեպքում նույնիսկ բարոյական չէ ամբողջական լուծում չբերելը: Այսպիսի կիսատ լուծումներով խնդիրը չի լուծվում»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Սա էլ հարգանքի ձև է ողջ մնացած հերոսներին, ի՞նչն է խանգարում. Գեղամ Նազարյան
- ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգաիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը
- Այս նախագծով մենք իրականում վատթարացնում ենք 114 հաշմանդամի այսօրվա վիճակը. Աղվան Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին