Թուրքիայում փլուզված շենք-շինությունների թիվը հասել է 202.000-ի
Թուրքիայում շարունակվող երկրաշարժների պատճառով փլուզված և փլուզվելու եզրին գտնվող շենք-շինությունների թիվը հասել է 202 հազարի։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը։ Ըստ նրա՝ 11 քաղաքում ուսումնասիրվել է 1 մլն 250 հազար շինություն։ Շինությունները բաժանվել են ըստ վնասի աստիճանի.
1. Վթարային աստիճանի վնասված շինություններ, որոնք հնարավոր չէ օգտագործել և ենթակա են ապամոնտաժման։
2. Միջին աստիճանի վնասված շինություններ, որոնք թարմացվելու կարիք ունեն, այլապես օգտագործել հնարավոր չէ
3. Թեթև վնասված շինություններ, որոնք գրեթե վնասված չեն և արտաքին վերանորոգումից հետո կարելի է օգտագործել:
Հարակից հրապարակումներ`
- Երկրաշարժ Թուրքիայում
- Հզոր երկրաշարժ՝ Չինաստանի և Ղրղզստանի սահմանին
- Հայաստանը չպետք է կորցնի իր զգոնությունը, մտածի՝ Թուրքիայում երկրաշարժ է եղել ու զբաղվի եվրատեսիլներով. Մելքոնյան
- Սիրիա. երկրաշարժից հետո փլատակներում ծնված աղջիկը որդեգրվել է
- Սեյսմոլոգ․ Հերթական ուժեղ, ավերումի մեծ պոտենցիալ ունեցող երկրաշարժ Տաջիկստանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան