«Ժողովուրդ». Կյանքը ցույց տվեց, որ որևէ կերպ ՀՀ կառավարությունը չի կարողանում միջազգային ճնշում կազմակերպել, որպեսզի կատարվի վճիռը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Միջազգային իրավական հարցերով մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հանրային խոսքում մշտապես շեշտել է Հաագայի միջազգային դատարան դիմելու կարևորությունը, Նիկոլ Փաշինյանի PR թիմն օրեր շարունակ ոգևորված տարածում էր դատական լսումների տեղեկությունները՝ հասարակությանը կերակրելով, թե, ահա, միջազգային դատարանում քննվում է հայերի համար կարևորագույն հարցը, և վճռից հետո Լաչինի միջանցքը կբացվի և այլն: Կյանքը ցույց տվեց, որ ինչպես մյուս բոլոր ոլորտներում, այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քամի տատանելով էր զբաղված:
Նրանք ցույց են տալիս, թե գործում են, բայց գործում են իրականում զերո արդյունավետությամբ:
Ինչո՞ւ ենք այդպես ասում. երեկ նույն Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց. «Ցավոք, միջազգային իրավունքում չունենք այնպիսի ինստիտուտ, որը կզբաղվի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ հարցերով: ՄԱԿ-ի դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման կողմերի համար, բայց իրականացման համար ժամկետ չկա նշված»:
Ազնիվ կլիներ, որ Կիրակոսյանն ու իր պրոֆեսիոնալների թիմը հասարակության մոտ անիմաստ սպասումներ չառաջացնելու համար նախապես հայտարարեին, որ ինչ վճիռ էլ կայացնելու լինի ՄԱԿ-ի միջազգային դատարանը, չի կատարվելու այն: Դա պետք է ասեին՝ աշխարհի շատ երկրների նախադեպերը հաշվի առնելով: Ինչ խոսք, օրինակներ շատ կան աշխարհում, որ կայացվել են վճիռներ կամ միջանկյալ միջոցներ, որոնք չեն կատարվել, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջազգային դատարանը կարողանում է արդյունավետ աշխատել միայն այն դեպքում, երբ այն պետությունը, որի օգտին կայացվում է որոշումը, ի վիճակի է միջազգային հանրության միջոցով իրագործել այդ վճռի կամ միջանկյալ միջոցի կիրառումը: Կյանքը ցույց տվեց, որ որևէ կերպ ՀՀ կառավարությունը չի կարողանում միջազգային ճնշում կազմակերպել, որպեսզի կատարվի վճիռը:
Միայն Եվրամիությունը և Ֆրանսիան են հայտարարել, որ անհրաժեշտ է կատարել Հաագայի դատարանի որոշումը, սակայն դեռ անօգուտ. 81 օր է՝ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ավտոճանապարհը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները