Իշխանությունները հասարակությանը նախապատրաստում են հանձնվողականության. Մենուա Սողոմոնյան
Օրերս «Համախմբում» շարժման նախաձեռնության տեղի ունեցած «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի նպատակը մեկն էր՝ պատասխանել հանրության պարզ հարցին, թե իսկապես անհնա՞ր է հիմա քայլեր ձեռնարկել Արցախի ճանաչման ուղղությամբ, թե՞ պարտադրված ենք Արցախը զիջել Ադրբեջանին։ Այս մասին ամփոփելով համաժողովի արդյունքներն՝ ասաց «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ այդ հարցի պատասխանը հանրությունը պետք է լսեր ոչ միայն քաղաքական, հասարակական գործիչներից, այլ նաև ակադեմիական համայնքից։
«Միջոցառման հիմնական նպատակը հանրության պարզ հարցին պատասխան տալն էր, թե իսկապե՞ս անհնար է հիմա ինչ-որ բան ձեռնարկել Արցախի ճանաչման ուղղությամբ, իսկապե՞ս մենք պարտադրված ենք զիջել Արցախը Ադրբեջանին, իսկապե՞ս այլևս ոչինչ անելու կարողություն, հնարավորություն չունենք։ Սրանք թեզեր են, որոնք գործող իշխանությունների կողմից սիստեմատիկ կերպով և բոլոր հնարավոր մեթոդներով կերակրվում են մեր հասարակությանը։
Հասարակությանը համոզում են անհնարինության մեջ և նախապատրաստում են հանձնվողականության։ Համաժողովի նպատակը ակադեմիական սկզբունքներով այս թեզերի ջախջախումն էր։ Դատելով արձագանքներից, համաժողովն իսկապես հաջողվել է»,- ընդգծեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանը որոշել էր պայքարել մինչև վերջ, և նրան Ադրբեջանի պահանջով հեռացրեցին. Խաչիկյան
- Գևորգ Դանիելյան. Ուզում ենք հանրությանը ցույց տալ, որ այլընտրանք կա
- Արդյո՞ք Արցախը չճանաչելով՝ մենք կարող ենք հասնել խաղաղության. Ալվինա Գյուլումյան
- Քանի դեռ նախկին պայմանավորվածությունները չեն իրականացվել, չի կարելի անցնել հաջորդ պայմանավորվածություններին. Օրբելյան
- Միջազգային հանրությունն ունի Արցախի հանրապետության ճանաչման իրավական, պատմական և քաղաքական բավարար հիմքեր.Սերգեյ Ղազարյան
- Փաշինյանի մոտ կանգնած մարդկանց ասացի՝ ձեր ղեկավարին փոխանցեք, որ Մադրիդյան փաստաթղթի հեղինակն այստեղ է, կարող է կանչել ու խորհրդակցել. Օսկանյան
- Եթե խաղաղության պայմանագիրն այդ տեսքով ստորագրվի, Արցախը վերածվելու է Ջավախքի, տարիներ անց՝ Նախիջևանի. Օսկանյան
- Ոչ թե Արցախի ինքնորոշումն է անսակարկելի, այլ անկախությունը. Վարդան Պողոսյան
- Մեր մեջ նոր ուժ, միտք և լուծումներ պետք է գտնենք պայքարը շարունակելու համար. Ավետիք Չալաբյան
- Այս իրականությունը գնահատում ենք «գողացված ուրախության իրականություն». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
- Ռուբեն Վարդանյան. Արցախցիների մեծամասնությունը չի տեսնում այլ տարբերակ, քան անկախ լինելն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան