Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունների նախագծին քվեարկածների 75 տոկոսը դեմ են
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում շրջակա միջավայրի նախարարության հեղինակած «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» նախագծին քվեարկությանը մասնակցածների 75 տոկոսը դեմ է քվեարկել։
Նախագիծն առաջարկում է՝ Սևանա լճի տարեկան ծրագրի մշակման և հաստատման գործընթացը առանձնացնել բյուջետային գործընթացից։
«Էկոլուր»-ն անընդունելի է համարում այս փոփոխությունը, քանի որ Սևանա լիճը ՀՀ ռազմավարական նշանակության օբյեկտ է և նրա պահպանման, էկոհամակարգի վերականգնման և կայուն օգտագործման համար պետությունը պետք է ունենա առաջնային դերակատարում, այդ թվում ֆինանսական հատկացումներով՝ զուգակցված նաև օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հատկացումներով:
Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները՝ «Էկոլուր»-ը մանրամասնում է.
Օրինագծով առաջարկվում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման տարեկան ծրագրի հաստատման լիազորությունը վերապահել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։ Գործող օրենքով այդ լիազորությունը վերապահված է Ազգային ժողովին:
Առաջարկվում է արդյունագործական որսի չափաքանակների սահմանումը վերապահել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը: Ներկայում որսի չափաքանակը հաստատում է ՀՀ կառավարությունը:
Նախատեսվում է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը տրամադրի եզրակացություն Սևանա լճից տարեկան ջրթողումների և ջրառների պլան-ժամանակացույցի, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունների վերաբերյալ՝ մինչ դրանց հաստատումը:
Օրինագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել բնապահպանության ոլորտի լիազոր մարմնի կողմից վերահսկողության իրականացման դրույթը, սակայն չի առաջարկվում այլ մարմին վերահսկողություն իրականացնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան