Վրաստանում Թուրքիային սահմանակից հայկական Խավեթ գյուղը տարեցտարի դատարկվում է
Jnews-ը գրում է․
«Վրաստանում Թուրքիային սահմանակից հայկական Խավեթ գյուղը տարեցտարի դատարկվում է: Մարդիկ ընտրում են գնալու տարբերակը, և ամեն մեկը գյուղից հեռանալու իր պատճառներն ունի: Մնացողներն էլ ապրում են այն հույսով, որ ճանապարհը կվերանորոգվի և շատ խնդիրներ դրանով կլուծվեն:
Այս բնակավայրը Ախալքալաքից ընդամենը 32 կմ է հեռու, բայց Խավեթ հասնելու համար լավագույն դեպքում ժամ ու կես է պահանջվում: Ճանապարհը քարուքանդ վիճակում է, իսկ ձմռանը հիմնականում դժվարանցանելի:
Շրջիկ տոնավաճառ Խավեթ գյուղում. կանայք երկար-բարակ տնտղում են և փորձում ապրանքի գինն իջեցնել
Խավեթում խանութ չկա: Չկա նաև երթուղային տրանսպորտ, որով մարդիկ կկարողանային քաղաք գնալ ու իրենց անհրաժեշտ գնումներն անել:
Խավեթում յոթ երգ գիտեն, յոթն էլ ճանապարհի մասին է
Ըստ տեղացիների՝ առավելապես ասֆալտապատ ճանապարհի բացակայության պատճառով է, որ լքում են Խավեթը: Այս գյուղում ինչ հարց տաս անխտիր բոլորը ճանապարհի հարցն են բարձրացնում:
Ախալքալաքից գյուղ հասնելու համար հարկավոր է Ախալքալաք-Թուրքիա մայրուղով անցնել մինչև Սուլդա, այնուհետև՝ այստեղից ճանապարհը շարունակել ևս 12 կմ, որից 9 կիլոմետրը՝ ոչ ասֆալտապատ ճանապարհով: Ախալքալաքի մունիցիպալիտետի ամենահեռավոր գյուղը բնավ Խավեթը չէ, բայց ամենաանանցանելին է ցեխի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան