«Փաստ». Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում տարբեր տեղաշարժեր են տեղի ունենում
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում տարբեր տեղաշարժեր են տեղի ունենում: Ավելին, Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո պաշտոնական ցավակցությունից, հումանիտար օգնություն ուղարկելուց, ԱԳ նախարարի այցից հետո այս հարցում գնալով նոր բնագծեր են «նվաճվում», թեպետ՝ առավելապես միակողմանի:
Ի մասնավորի, արտգործնախարարության մեր աղբյուրը փոխանցում է, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան 69-րդ տարեդարձի կապակցությամբ։
Դա տեղի է ունեցել ոչ թե «սովորական» արարողակարգի համաձայն, այլ միջնորդավորված. շնորհավորանքը փոխանցվել է Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ «խողովակով»։ Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, օրերս ԱԳ և էկոնոմիկայի նախարարությունների կողմից ստեղծվել է հանձնաժողով, որը զբաղվելու է հայ-թուրքական սահմանի բացման ռիսկերի գնահատման հարցերով։
Սակայն նույն այդ գերատեսչություններում կարծիք կա, որ այս հանձնաժողովը ավելի շատ արհեստական կառույց է լինելու, որտեղ ընդգրկված են թեմայից անտեղյակ, հիմնականում ՀԿ սեկտորում աշխատած, արտասահմանում կրթություն ստացած երիտասարդներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները