Հայաստանի առաջատար եռացատկորդները մեկնել են Ստամբուլ
Հայաստանի առաջատար եռացատկորդներ, կապանցիներ Լևոն Աղասյանը և Յանա Սարգսյանը մեկնել են Ստամբուլ՝ Եվրոպայի աթլետիկայի ձմեռային առաջնությանը մասնակցելու։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ նրանք մրցավայր են մեկնել իրենց անձնական մարզիչ, վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանի ուղեկցությամբ:
«Առաջինը ելույթ կունենա Լևոնը: Նա մարտի երկուսին կմասնակցի որակավորման փուլի մրցումներին: Հաջորդ օրը նույն սցենարով ելույթ կունենա Յանան:
Ամենայն հավանականությամբ մրցավարում նրանց կմիանա մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, հեռացատկից Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր, գյումրեցի Ռոբերտ Էմմիյանը:
Ստամբուլի աթլետիկական հատվածներում ընդհանուր առմամբ հանդես կգան 47 երկրների 26 մրցաձևեր ներկայացնող 593 մարզիկ-մարզուհիներ»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին