Ինչ են առավել շատ պատվիրում Հայաստանից Wildberries-ի միջոցով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է նաև էլեկտրոնային առևտրի ոլորտը՝ մրցակցության վրա վերջինիս ազդեցությունը դիտարկելու նպատակով:
Հանձնաժողովից հայտնում են՝ մասնավորապես անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե էլեկտրոնային առևտրի զարգացումը ինչպես է ազդում ՀՀ-ում մանրածախ առևտրով զբաղվող խանութ-սրահների գործունեության վրա։
Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝
. Էլեկտրոնային առևտուրը տարբեր շուկաների մրցակցության վրա ունեցել է էական ազդեցություն, անգամ կենտրոնացված շուկաներում այն խթան է հանդիսացել մրցակցություն ապահովելու համար:
. ՀՀ տարածքում էլեկտրոնային առևտրի ծավալները տարեցտարի աճում են։ 2021 թվականին էլ. առևտրի շրջանառության ծավալը կազմել է 506,5 միլիոն դոլար (2017 թվականի համեմատ աճը կազմել է 145 տոկոս):
. Զարգացման խթաններից է հանդիսացել առանց մաքսազերծման առևտրի շեմի բարձրացումը, որոշ չափով ազդեցություն է ունեցել նաև COVID-19 համավարակը:
.Էլեկտրոնային առևտրի միջոցով ՀՀ ներմուծվող ապրանքատեսակների մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն հագուստը և աուդիո-վիդեո և այլ չափսերով ու քաշով փոքր տեխնիկաները:
. ՀՀ օրենսդրությամբ առկա չեն էլեկտրոնային առևտրի ոլորտի վերաբերյալ ամբողջական կարգավորումներ, ինչը հնարավորություն չի տալիս համապարփակ կերպով վերահսկել և կարգավորել ոլորտը:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն, Հայաստանի արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում «Վայլդբերրիզ» առցանց հարթակում։ 2022 թ. 11 ամիսների ընթացքում վաճառքներն աճել են 71 տոկոսով՝ հասնելով շուրջ 1.7 մլրդ դրամի կամ 290 մլն ռուբլու։
Առավել մեծ աճ է գրանցել աքսեսուարների՝ 958 տոկոս, կոսմետիկայի և օծանելիքի՝ 449 տոկոս, տան ապրանքների՝ 312 տոկոս, մթերքի՝ 276 տոկոս, նորածինների համար հագուստի՝ 267 տոկոս ոլորտներում։
Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան