
Երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD):
Նշվում է, որ 05.18-ին (Երևանի ժամանակով 06.18-ին) երկրաշարժը գրանցվել է 7 կիլոմետր խորության վրա։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին՝ հզոր երկրաշարժից երեք շաբաթ անց, 6,15 կմ խորության վրա 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով կան տուժածներ։
Մասնավորապես, ըստ ԶԼՄ-ների, մեկ մարդ զոհվել է, 110-ը՝ վիրավորվել, փլուզվել է 29 շենք։ Աշխատանքներ են տարվում փլատակների տակ մնացած մի քանի մարդկանց փրկելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում ձերբակալվել է երկրաշարժից գրեթե ամբողջությամբ ավերված Նուրդաղի քաղաքապետը
- Սիրիա. երկրաշարժից հետո փլատակներում ծնված աղջիկը որդեգրվել է
- Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 42310-ի