Հունահռոմեական ըմբշամարտի թիմը վաղը կմեկնի Բուլղարիա
Գրեթե մեկ ամիս տարբերությամբ իրար կհաջորդեն հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների /Ռումինիա, մարտի 13-19-ը/ և մեծահասակների /Խորվաթիա, ապրիլի 17-23/ Եվրոպայի առաջնությունները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
«Ստուգատեսներում ովքե՞ր պետք է պաշտպանեն մեր երկրի մարզական դրոշի պատիվը: Թիմերի կազմերը ճշտելու նպատակ են հետապնդում ուսումնամարզական հավաքները և միջազգային մրցաշարերը: Երիտասարդների ընդհանուր պատրաստականության և անհատական ունակությունների մասին մարզիչները որոշակի պատկերացում կազմեցին ՌԴ Ռյազան քաղաքում օրերս անցկացված միջազգային մրցաշարում: Իսկ ազգային թիմը վաղը կմեկնի Բուլղարիա՝ ավանդական միջազգայինին մասնակցելու համար:
Գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ասպարեզ կհանի` 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյանին, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյանին, 67 կգ՝ Սլավիկ Գալստյանին, 77 կգ՝ Մալխաս Ամոյանին, 82 կգ՝ Կարապետ Չալյանին, Սամվել Գևորգյանին և 87 կգ՝ Վիգեն Նազարյանին:
Մրցանակակիրները հայտնի կդառնան մարտի 5- ին: