Ուկրաինայում պատերազմն ինքնըստինքյան կլուծվի հաջորդ կամ երկու տարվա ընթացքում․ ԱՄՆ բանակի նախարար
ԱՄՆ բանակի նախարար Քրիստին Վորմութն առաջարկել է, որ Ուկրաինայում հակամարտությունը «ինքնուրույն կլուծվի» մեկ-երկու տարուց՝ ընդունելով, որ այն սպասվածից ավելի երկար է տևել։
«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Ուկրաինայում պատերազմն ինքնըստինքյան կլուծվի հաջորդ կամ երկու տարվա ընթացքում»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նա՝ ելույթ ունենալով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS):
Նախօրեին ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քոլին Քալը խոստովանել էր, որ հակամարտության հետագիծը, որը շարունակվում է արդեն երկրորդ տարին, հնարավոր չէ կանխատեսել, և այն կարող է ավարտվել վեց ամսից, կամ գուցե՝ երկու-երեք տարի հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան