«ԼՈՒՅՍ». Արդյունաբերության աճի տեմպը շարունակում է զիջել տնտեսական ակտիվության աճին
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2023թ. հունվարին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումների տվյալները։
• 2023թ. հունվարին արդյունաբերության աճի տեմպը շարունակել է զիջել տնտեսական ակտիվության աճին՝ վատթարացնելով տնտեսության կառուցվածքը: 2023թ. հունվարին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.4%, այն դեպքում, երբ ՏԱՑ-ը կազմել է 10.5%։ Դա նշանակում է, որ արդյունաբերության կշիռը նվազել է տնտեսության կառուցվածքում, ինչը երկարաժամկետում բացասական երևույթ է և կարող է հանգեցնել տնտեսության պոտենցիալի նվազմանը։
• Հարկերի աճի տեմպը նույնպես զիջել է տնտեսության աճին։ Հարկային եկամուտների աճը 2023թ. հունվարին կազմել է 15.3%: Սակայն, եթե դիտարկենք տնտեսական ակտիվության անվանական աճը, այսինքն՝ հաշվի առնենք նաև գնաճի ցուցանիշը, ապա այն կկազմի 19.5%: Իհարկե, մեկ ամսվա տվյալներով հարկային եկամուտների վերաբերյալ դատողություններ անելը դժվար է, քանի որ հունվարին գեներացված հարկերը հիմնականում վճարվում են փետրվարին (բացի այդ, առկա է նաև օրենսդրական փոփոխություն՝ կապված արտահանման տուրքի հետ)։ Սակայն, հաշվի առնելով այն, որ 2022թ. արդյունքներով հարկեր/ՀՆԱ-ի բարելավում տեղի չի ունեցել (հարկեր/ՀՆԱ-ն 2022թ. մնացել է նույն մակարդակում՝ կազմելով 22.7%), ապա ստվերային տնտեսության կրճատման և հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կառավարության թիրախի (մինչև 2026թ. հարկեր/ՀՆԱ-ն պետք է լինի առնվազն 25%) իրատեսականությունը կասկած է հարուցում: Վերջինս ապահովելու համար անհրաժեշտ է ինչպես հարկային օրենսդրության, այնպես էլ վարչարարության շարունակական բարելավում, ինչը հնարավորություն կտա ապահովել հարկային եկամուտների՝ տնտեսության համեմատ առաջանցիկ աճ և կատարել կառավարության ծրագրի թիրախը։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- «ԼՈՒՅՍ». Կասկածելի պետական գնումները և վիճահարույց նշանակումները՝ Կոռուպցիայի ընկալման ինդեքսի նվազման պատճառ
- ԼՈւՅՍ. ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի (շուրջ 30%-ի) կենսամակարդակը էապես նվազել է բարձր տնտեսական աճի պայմաններում
- «ԼՈՒՅՍ». ՀՀ-ում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումները և մյուս արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ
- Բարձր տնտեսական աճի պայմաններում իրական աշխատավարձի մակարդակը աճում է բավական համեստ տեմպով. «Լույս»
- «Լույս». Ռուսաստանը Բաքվի էներգետիկ նախաձեռնություններին ցուցաբերում է երկակի մոտեցում
- «Լույս». Երևանի բյուջեում կապիտալ ծախսերի կրճատման կառուցվածքային ուսումնասիրությունը մտահոգությունների տեղիք է տալիս
- «Լույս». 44-օրյա պատերազմից հետո ԵՄ-Ադրբեջան համագործակցության հիմնական միտումները էներգետիկ ոլորտում
- «Լույս». Փորձագետների կանխատեսումներով՝ 2030-ականներին Ադրբեջանի գրեթե բոլոր շահագործվող գազի հանքավայրերը գնալու են բնական կրճատման
- «Լույս». Թուրքիայի տարանցիկ դերակատարությունը՝ դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում
- «ԼՈՒՅՍ». Ադրբեջանը եվրոպական գազի շուկա է մուտք գործել 44-օրյա պատերազմից անմիջապես հետո
- «ԼՈՒՅՍ». Որքանո՞վ է Եվրոպան կախված ռուսական գազից և ունի՞ արդյոք այլընտրանքային լուծումներ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա