Հասարակություն 10:38 01/03/2023 Հայաստան

Արտակ Ապիտոնյան. Այսօրով զբաղվողներ շատ կան, «Ապագա հայկականը» փորձում է ավելի հեռանկարային տեսլական որդեգրել

«Ապագա հայկականը» նախաձեռնությունը պատրաստվում  է մարտի 10-12-ն անցկացվելիք համաժողովին։ 

2021 թվականին ստեղծված նախաձեռնությունն իր առջև 15 նպատակ է դրել, դրանցից երեքը՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ», համաժողովի քննարկումների թեմաներն են։ 108 երկրներից 110 հազար աջակիցներ միացել են նախաձեռնության հռչակած նպատակներն իրականացնելուն։

«Ապագա հայկականը» նախաձեռնության ստեղծման անհրաժեշտության, նպատակների, դրանց իրականացմանն ուղղված քայլերի, առաջիկա համաժողովի, դրան հաջորդելիք քայլերի ու այլ հարցերի մասին Panorama.am-ը զրուցել է համանուն հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանի հետ։

«Իրականում նախաձեռնության անհրաժեշտությունը ծագել էր մինչև 2020 թվականի պատերազմը՝ ձևավորել միասնական տեսլական հայության ու Հայաստանի զարգացման համար։ Պատերազմն ավելի արագացրեց այդ գործընթացն ու կանխորոշեց նոր ոլորտների ընդգրկումը քննարկումների մեջ»,-ասաց գործադիր տնօրենը։

Նախաձեռնության հիմնադիրների նպատակն է ի մի բերել ողջ հայության ներուժը, ձևավորել միասնական տեսլական և դրա իրականացման շուրջ համախմբել դրանով հետաքրքրված անհատներին ու կազմակերպություններին։

«Մարդիկ ասում են՝ այսօր շատ լուրջ խնդիրներ կան, իսկ դուք խոսում եք վաղվա մասին։ Մեր խնդիրն է փորձել պլանավորել վաղը՝ այսօրի բոլոր հնարավոր զարգացումների տարբերակները հաշվի առնելով։ Այսօրով զբաղվող բազմաթիվ կազմակեպություններ կան, մենք փորձում ենք ավելի հեռանկարային տեսլական որդեգրել»,-նշեց  Արտակ Ապիտոնյանը։

Նախաձեռնության հռչակած յուրաքանչյուր նպատակի շուրջ քննարկումներում ներառված են եղել գիտնականներ,ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Նպատակներին հասնելու գործողությունները դիտարկվել են հավանական ու նաև ոչ հավանական զարգացումների դեպքում։

«Օրինակ, մենք անցած տարի Արցախում ունեցանք ֆորում  բնակչության աճի թեմայով։ Փորձագետները որոշ ծրագրերի հավանություն տվեցին, բայց Արցախում մարդիկ հստակ ասացին՝ սա չի աշխատելու մեզ մոտ։ Երբ հենվում ես միայն փորձագիտական կարծիքի վրա ու բնակիչներն այդ ծրագրին մասնակից չեն դառնում, ունենում ես շատ վատ արդյունքներ կամ ընդհանրապես արդյունքներ չես ունենում։ Իրականում շատ բարեփոխումներ Հայաստանում հենց այս ոգով են արվում»,-ասաց նա։

Արցախում բնակչության աճին նվիրված ֆորումի ընթացքում մասնակիցները քննարկել են երեք տեսական սցենար. երբ Արցախն ունենում է կարգավիճակ, այսինքն անվտանգությունը բարելավվում է, երբ այս անորոշ վիճակը շարունակվում է, երբ Արցախը լինում է Ադրբեջանի կազմում։

«Վստահ եմ, որ նույնիսկ անվտանգության վիճակի վատթարացման պարագայում շատ արցախցիներ որոշելու են չլքել հայրենիքը։ Այդ դեպքում թե Սփյուռքի, թե Հայաստանի հայությունն ամեն ինչ պետք է անի նրանց օգնելու համար»,-ասաց Ապիտոնյանը։

Նրա  խոսքով, մենք ավելի հաճախ կենտրոնանում ենք առկա հակասությունների վրա, մինչդեռ հայությանը միավորող ավելի շատ բաներ կան։

«Մենք աշխատելու ենք բոլոր այն առողջ ուժերի հետ, որոնք ուզում են միմյանց հետ համագործակցել, փոխել այս իրականությունը, դուրս գալ ստեղծված իրավիճակից, ձևավորել մի երկիր, զարգացման մի մակարդակի բերել մեր ժողովրդին, որը հարիր է 21-րդ դարին։ Այսինքն ցանկացած ծրագիր մենք նայում ենք 10-20 տարվա կտրվածքով»,-մանրամասնեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։








 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:18
Նաիրա Տեր-Ստեփանյանից կօգուտ Հայաստանի Հանրապետությանը կբռնագանձվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար. դատախազություն
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ի վճռով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հայկազ Քոչարը վաճառել է այդ 7 գործերը՝ ունենալով այդ իրավունքը. Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն
«Երվանդ Քոչարի թանգարանի ֆոնդերից որևէ առակա ոչ անհետացած է, ոչ գողացված է, ոչ կորած, բոլորն իրենց ֆոնդերում են իրենց համարների տակ։ Ես...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վիեննայի Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառում ներկայացվում են հայ վարպետների ձեռագործ աշխատանքները
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Եվգենի Պետրոսյանը՝ չելյաբինսկցի տրակտորիստ Նվեր Պետրոսյանի հետ ազգակցական կապերի մասին
Ռուս կատակերգու և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը հատուկ ուղերձ է ձայնագրել Ժողովրդական երրորդ մրցանակի հյուրերին և 74.RU-ի հերոս՝...
Աղբյուր` Panorama.am
16:01
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է աշխարհի գավաթի ուղեգիր
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտին է մոտեցել 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Չեմպիոն է դարձել սերբ գրոսմայստեր...
Աղբյուր` Panorama.am
15:23
Գյումրիում ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր են հայտնաբերվել
Վերջին օրերին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ իրենց սպասարկած տարածքի տարբեր...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նոր Կյանքում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
ՆԳՆ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման...
Աղբյուր` Panorama.am
15:08
Բացահայտվել է, թե Շերն ինչու է կորցրել իր կուսությունը
Երգչուհի Շերը իր «Cher: A Memoir, Part First» գրքում նշել է, որ կորցրել է կուսությունը 14 տարեկանում՝ ընկերոջից վրեժ լուծելու համար:...
Աղբյուր` Panorama.am
15:04
Թադևոս Ավետիսյան. Թվեր և փաստեր. իրական Հայաստանը տնտեսական ու սոցիալական համապատկերում
Oրվա իշխանությունը նորից խոստանում է արժանապատիվ կյանք ու բարեկեցություն, իրականությունը տրամագծորեն հակառակն է։ Մասնավորապես․ ....
Աղբյուր` Panorama.am
14:57
23–ամյա երիտասարդը կալանավորվել է՝ քաղաքացու ավտոմեքենան հափշտակելու և Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու մեղադրանքով
Պարզվել են 23–ամյա երիտասարդի կողմից մեկ այլ անձի ավտոմեքենան հափշտակելու և Ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ավինյանը պարտքով Նոր տարվա սեղան ա գցում, հունվարից էդ պարտքերը երևանցին ա փակելու. Գրիգոր Երիցյան
Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը գրում է. «Փող չկա, տրանսպորտը չթանկացնելու ձև չկա, բայց Երևանի ամանորյա զարդարանքի համար 1.4...
Աղբյուր` Panorama.am
14:22
«Ադրբեջանը. փորձ է արվում խեղաթյուրել այդ խարտիայի բովանդակությունն ու նպատակը. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակ
«Արմենպրես»-ի հետ զրույցում գրասենյակն անդրադարձել նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հայցի հիմնական փաստաթղթի՝ Մշտական ​​արբիտրաժային դատարան ներկայացնելուն
Աղբյուր` Panorama.am
14:18
Նիկոլ Փաշինյանի խոսույթի համաձայն պիտի ասեմ՝ Տիգրա՛ն Ավինյան, դու քթի ծակ չունե՞ս. Արթուր Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանն Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որում ցույց է տալիս, թե ինչպես են նոր ասֆալտապատած Թումանյան և Մոսկովյան...
Աղբյուր` Panorama.am
14:16
Լուիզա Ներսիսյան. Մեր ընտանիքի համար չափազանց դժվար իրավիճակում բժիշկներն արեցին անհնարինը
«Մեր ընտանիքի համար չափազանց դժվար իրավիճակում Ձեր գլխավորությամբ՝ բարձրակարգ մասնագետներից ձևավորված անձնակազմը արեց անհնարինը, և մեզ...
Աղբյուր` Panorama.am
14:06
Լաբորատորիաներն ինչ գին ուզում կրակում են. Պետությունը չի վերահսկում, իսկ թանկ ծառայությունն էլ որակի երաշխիք չէ
Երևանի որոշ լաբորատորիաներում փորձաքննության գները հասել են Փարիզի գներին։ Panorama.am-ի խմբագրություն այսօր զանգահարած քաղաքացին դժգոհեց՝ ...
Աղբյուր` Panorama.am
13:44
Արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից խուսափելու մեջ, արդարացվեց
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի այսօրվա դատավճռով արցախցի Ալեն Եղիշյանը, որը մեղադրվում էր զորակոչից...
Աղբյուր` Panorama.am
13:27
Ադրբեջանը զենք և զինտեխնիկ տեղափոխող ինքնաթիռների 5 թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան. Սերգեյ Մելքոնյան
Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը Թելեգրամի իր միկրոբլոգում գրում է, որ Ադրբեջանն ուժեղացնում է Նախիջևանում տեղակայված ռազմական խմբավորումը։...
Աղբյուր` Panorama.am
13:25
Արփինե Սարգսյանը նշանակվեց ներքին գործերի նախարար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարար։  «Հիմք ընդունելով վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
13:23
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են
«Ռուբեն Քոչարը կասկածներ ունի, որ Երվանդ Քոչարի թանգարանում կան ստեղծագործություններ, որոնք կեղծիք են»,- ասուլիսում ասաց փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
13:11
ՀԱՊԿ գոտում իրավիճակը պահանջում է հավաքական ուժերի վիճակի անաչառ գնահատում. Վիկտոր Խրենին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում իրավիճակի զարգացումը թելադրում է ՀԱՊԿ Հավաքական ուժերի վիճակի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում նոյեմբերի 20-ին` կեսօրից հետո, 21-ի գիշերը հնարավոր է, 24-ի ուշ երեկոյան, 25-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:26
Երվանդ Քոչարի թանգարանից նկարների անհետացման մասին մանրամասներ է ներկայացնում Ռուբեն Քոչարը
«Հայտնի արվեստագետ Երվանդ Քոչարի որդու՝ կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի կողմից բացահայտվել են մի քանի դեպքեր կապված Քոչարի թանգարանի...
Աղբյուր` Panorama.am
12:18
Երևանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա տոնակատարությունների համար կծախսի 549,7 մլն դրամ. Սուրեն Գրիգորյան
«Քանի դեռ կա միլիոն բառը, միշտ լրագրողները հոդված գրելու են ու քննադատելու են։ Եթե այն լինի 1 կամ 100 միլիոն, միանգամից դրամը փոխում եք...
Աղբյուր` Panorama.am
12:14
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այն շնչառական ուղիները խցանող, քրոնիկ ընթացքով տարածված հիվանդություն...
Աղբյուր` Panorama.am
11:56
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից 2004-ին անհետացել են խիստ արժեքավոր գրեքեր. Դեմոյան
«2004 թ. ՀՑԹԻ ասպիրանտներ են հանդիսացել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը»:
Աղբյուր` Panorama.am
11:51
Դավիթ Խուդաթյանը կնշանակվի նախարար
«Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
11:37
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան
Նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան...
Աղբյուր` Panorama.am
11:14
Amnesty International-ը Վրաստանին կոչ է արել հարգել հավաքների ազատությունը
Մեկնաբանելով տեղեկությունները, ըստ որոնց Թբիլիսիում ոստիկանությունը ուժ է կիրառել բողոքի վրանային ճամբարը ցրելու համար՝ Amnesty International-ի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Բռնшպետները երբեք քաղբшնտարկյալներին ազատ չեն արձակում սեփական կամքով, պետք է ճնշում գործադրել
«Ադրբեջանն ապօրինաբար գերի է պահում շատ հայերի։ Նրանք ոչ մի հանցագործություն չեն կատարել, և կան Ղարաբաղից շատ հայտնի առաջնորդներ, որոնք ներկայումս Ադրբեջանում ճաղերի հետևում են»
Աղբյուր` Panorama.am
11:00
Հայաստանում երբևէ չի գրանցվել 3 իրար հետևող եռամսյակ, երբ հարկային հավաքագրումներն անընդմեջ 7 %-ից ցածր լինեն, ինչպես 2024-ին է. Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանը վերլուծություն է հրապարակել, որում  գրում է. «Հանրային ֆինանսների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան
12:57 20/11/2024

Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}