Դանիել Իոաննիսյան. Ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է.
«Իսկ ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ.
Նախ Սուրեն Պապիկյանը ապահովում է Ջեմուկի լոկալ օլիգարխիայի (Ջերմուկ գրոպի) մուտքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։
Հետո Սուրեն Պապիկյանն ապահովում է, որ «Ջերմուկ գրուպի» տիրոջ որդին ՔՊ-ից առաջադրվի տեղական ընտրություններում ու տարբեր լծակներ օգտագործի` անմրցակից հաղթանակի ապահովման համար։
Իսկ հետո Սուրեն Պապիկյանը «Ջերմուկ գրուպի» սեփականատերից ստանում է 100 միլիոն դրամի «նվեր»` բնակարանում զեղչի տեսքով։
Հ.Գ. Այո, խոսքը «Ջերմուկ գրուպի» տնօրենի այն որդու մասին է, ով մեղադրվում էր փաստաթղթերի կեղծմամբ բանակից ազատվելու համար, բայց դատվելու փոխարեն ՔՊ-ի կողմից դարձավ քաղաքապետ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան