Իրանն արտաքսում է գերմանացի երկու դիվանագետի
Իրանը պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու գերմանացի դիվանագետների՝ Թեհրանի ներքին գործերին Բեռլինի միջամտության պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին չորեքշաբթի ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Պերսոնա նոն գրատան» դիվանագիտական պրակտիկայում ընդունող երկրի իշխանությունների կողմից որպես անցանկալի անձ հայտարարված դիվանագետն է:
«ԱԳՆ ներկայացուցիչ Քանաանին հայտարարել է որպես անցանկալի անձինք երկու գերմանացի դիվանագետների արտաքսման մասին՝ Գերմանիայի կառավարության միջամտողական և անպատասխանատու գործողություններից հետո, երբ վերջինս միջամտեց Իսլամական Հանրապետության ներքին, մասնավորապես դատական գործերին»,-ասվում է Իրանի ԱԳՆ-ի Telegram-ալիթում տարածված հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանն ընդգծում է՝ Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթուղային կապը պետք է հնարավորինս արագ գործարկվի
- Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցնում է աշխատանքը
- Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում
- Իրանում տեղի ունեցածն Ադրբեջանում անվանում են «ահաբեկչական ակտ»․ Տոնոյան