Հայկական «Մարալ» համույթը երկրաշարժից տուժածների համար ելույթ կունենա
Ստամբուլում գործող հայկական Եսայան դպրոցի շրջանավարտների միության (EOYD) կազմում գործունեություն ծավալող «Մարալ» երաժշտության և պարի համույթը երկրաշարժից տուժած բնակչության համար հանդես կգա ելույթով։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նախատեսվում է այն անցկացնել ապրիլի 14-ին «Ֆուլյա Սուլեյման Սեբա» մշակույթի և արվեստի կենտրոնում։ Նրանց կուղեկցի նաև հայազգի երգչուհի Կարին Չիբուքչյան Բոզքուրթը հայերեն կատարումներով։
Համույթի գեղարվեստական տնօրեն Կարպիս Չափքանը նշել է, որ համերգից ստացված եկամտի մի մասը կուղարկվի երկրաշարժից տուժած շրջաններ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան