Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելուց հետո ԱԺ-ն անցավ ընտանեկան բռնությունների դեմ պայքարի օրենքի քննարկմանը
Խորհրդարանի հերթական նիստի մեկնարկում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 2008 թվականի մարտի 1-ին զոհվածների հիշատակը:
Այնուհետև 69 գրանցված պատգամավորներն անցան օրակարգի հարցերի քննարկմանը՝ սկսելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը:
ՆԳՆ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հայտնեց, որ օրինագծով նախատեսվում է գործող միջոցներից զատ նաև տուժողի պաշտպանությունն իրականացնել էլեկտրոնային հսկողության ցանցի միջոցով:
Փոխնախարարի խոսքով՝ այդ նպատակով 200 էլեկտրոնային ձեռնաշղթայի հավաքածու ձեռք բերելու համար բյուջեից կհատկացվի 560 մլն դամ:
Պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին՝ Արփինե Սարգսյանը հայտնեց, որ 2022 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության1547 դեպք, որից 619-ը՝ անհետաձգելի են եղել և 6-ի դեպքում պաշտպանության միջոցներ են կիրառվել:
Ընդդիմադիր պատգամավորը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի կես միլիարդ դրամը այլ կարևոր խնդիրների համար ծախսել, օրինակ՝ աճող թմրամոլության դեմ պայքարի:
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացումից մենք էլ ենք դժգոհ՝ ադրբեջանական կողմն էլ. Ալեն Սիմոնյան
- ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգաիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը