Իրանն ընդգծում է՝ Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթուղային կապը պետք է հնարավորինս արագ գործարկվի
Իրանի Արաս ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրեն Մաջիդ Քիանին հայտարարել է, որ Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթուղային կապը պետք է հնարավորինս արագ գործարկվի, գրում է ParsToday-ը։
Նա ասել է. «Իրանի հյուսիս-արևմուտքում գոյություն ունեցող երկաթուղային գիծը Իրանի և Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի միակ հաղորդակցման ուղին է: Նախիջևան-Հայաստան-Վրաստան երկաթուղային կապը պետք է հնարավորինս արագ գործարկվի՝ կառուցողական դիվանագիտության միջոցով, որպեսզի դյուրացվի հաղորդակցությունը Կովկասի երկրների, Ռուսաստանի և Եվրոպայի միջև»:
Երեքշաբթի օրը, Վրաստանում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Արաս ազատ գոտու ձեռքբերումներն արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում, Մաջիդ Քիանին հավելել է, որ հայկական շուկան ունի Արաս ազատ առևտրի գոտում արտադրված ապրանքներն ընդունելու կարողություն:
Նա հավելել է. «Այդ արտադրանքի մեծ մասը գնի և որակի առումով մրցունակ է արտասահմանյան համանման ապրանքների հետ, և ցուցահանդեսային հարթակների և հաղորդակցման ուղիների միջոցով, հնարավոր կլինի ԵԱՏՄ շուկայում ավելացնել տարածաշրջանային արտադրանքի ծավալը»:
Նշելով, որ փոքր նավթավերամշակման գործարանների զարգացումն անհրաժեշտ է հումք մատակարարելու համար, Քիանին հավելել է. «Համաշխարհային շուկան ունի նավթավերամշակման ոլորտի արտադրանքի կարիքը, իսկ Արաս ազատ գոտին ունի դրանք արտադրելու համապատասխան կարողություններ»:
Քիանին ասել է, որ Արաս ազատ գոտու ռազմավարություններից մեկը Ջուլֆայի երկաթուղային հզորությունների վերականգնումն է. «Պատկան մարմինների հետ հանդիպումներում ես ներկայացրել եմ հարցի կարևորությունը և դրա իրագործումը պահանջում է տարբեր կառույցների, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարության պատասխանատուների վճռականությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան