Կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում.Նիկոլ Փաշինյան
«Կոռուպցիայի դեմ պայքարում մենք որևէ կերպ մեր ջանքերը չենք թուլացնելու»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ կոռուպցիայի դեպքերի բացահայտումները կշարունակվեն այնքան, որքն դրանք տեղի կունենան:
Նա հայտնեց, որ ընդդիմության հարպարակած կոռուպցիայի բոլոր փաստերով էլ հետաքրքրվում են իրավապահ մարմինները:
«Կարող եմ վստահեցնել, որ չի կարող լինել կոռուպցիայի որևէ դեպք, որի քննությունն պատշաճ ընթացք չի ստանա»,-ասաց Փաշինյանը և կարծիք հայտնեց, թե կոռուպցիան հիմանկանում կապվում է պետական մարմինների, դատական, իրավապահ համակարգի հետ:
«Հանրային կառավարման ոլորտում և դատական համակարգում պետք է աշխատավարձերի էական բարձացում տեղի ունենա: Ես գիտեմ, թե ինչքան ոչ պոպուլյար թեմա է սա, բայց չի լինում, որ մենք մի կողմից ասենք՝ եկեք պայքարենք կոռուպցիայի դեմ, ասենք, որ պետական մարմինները թող որակյալ ծառայություններ մատուցեն, և զուգահեռ նախարարություններում լինեն 90 կամ 110 հազար դրամով աշխատող մասնագետներ»,-ասաց գործադիրի ղեկավարը:
Նա հայտարարեց, թե 2018 թվականին ընդունած հակակոռուպցիոն ռազմավարությունը իրականացրել են, և հիմա նոր ռազմավարության մշակման փուլում են գտնվում:
Փաշինյանն արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի դիտարկմանը, թե հայրենասիրության միջոցով պետք է պայքարել կոռուպցիայի դեմ՝ հայտարարելով. «Այդ դեպքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ամենաարդյունավետ մեթոդն էլ է հայրենասիրությունը: Կարծում եմ՝ մեր իրականության մեջ մենք այդ բառը՝ «Հայրենասիրությունը» շատ ենք մաշացրել, ով ինչ անում է՝ հայրենասիրություն է որակում: Այսինքը՝ ոչ մեկը չի հելնում, ասում՝ ես հայրենասեր չեմ, դրա համար եմ անում: Կաշառքն էլ են հանուն հայրենիքի վերցնում: Երկար տարիներ Հայաստանի կոռուպցիան բացատրվում էր նրանով, թե բա բանակ ենք պահում, առաջնագիծ, զենք, զինամթերք և այլն, հետո տեսանք, թե ինչ է լինում: Ես ոչ թե կառաջարկեի հայրենասիրության վրա հույս չդնել, այլ հասկանանք, թե հայրենասիրության ինչ բանաձև է մեր գիտակցության մեջ դրված: Հայրենասիրության այն բանաձևերը, որ ներդրված են մեր գիտակցության մեջ՝ հակառակի մասին են: Ինձ համար «Հայրենիք» և «Պետություն» հասկացությունների նույնականացումը շատ կարևոր է, որովհետև ոմանք հանուն հայրենիքի՝ ընդդեմ պետության են և կարող է պարզվի, որ այն մեր մտածողության մեջ անկյունաքարային նշանակություն ունի»:
Հարակից հրապարակումներ`
- Կան թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ.Վահե Ղազարյան
- Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մեր տարբերակին. Փաշինյան
- Մենք, չգիտակցելով, երեխաների ծնունդն ընտանիքի համար դարձնում ենք գումար ստանալու միջոց. Նիկոլ Փաշինյան
- Վերջին տարիներին նկատվում է Ջավախքից ուսանողների թվի անկում. Ժաննա Անդրեասյան