Կան թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ.Վահե Ղազարյան
«ՆԳՆ-ի ոստիկանության ծառայության կողմից բավականին ակտիվ պայքար է գնում թմարմիջոցների ապօրինի շրջանառության ուղղությամբ»,-խորհրդարանում հայտնեց ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը:
Նա ասաց, որ 2023 թվականի հունվարի 1-ից առ այսօր ոստիկանության օպերատիվ ամփոփագրերով արձանագրվել է 324 դեպք, որից 122-ը՝ իրացման, 150-ը՝ պահելու:
Վահե Ղազարյանը հայտնեց, որ 45 դեպքը սինթետիկ թմրանյութերին են վերաբերում:
«Իրոք մտահոգիչ է: Եթե կան դեպքեր, ապա, վստահ եմ, որ կան թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ ծավալներ, այդ իսկ պատճառով 2023 թվականը ոստիկանության կողմից հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի»,- հայտնեց ՆԳՆ նախարարը հավելելով, որ այդ նպատակով մշակվել է ռազմավարական ծրագիր:
Նրա խոսքով՝ միջազգային արդյունավետ փորձի հիման վրա նախատեսվում է նաև օրենսդրական փոփոխություններ իրականացնել և արդեն սկսել են բացատրական աշխատանքները երիտասարդության և անչափահասների շրջանում:
Ղազարյանը հայտնեց, որ նախատեսում են նաև ուժեղացնել սահմանային հսկողությունը՝ դրա համար օգտագործելով վարժեցված շներին և ակնկալում են նաև հանրության աջակցությունը:
«Գիտենք, որ ամենաշատը համացանցի միջոցով իրացումն է տարածված: 2022 թվականին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվեց համացանցի միջոցով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին»,-տեղեկացրեց Ղազարյանը և նշեց, որ դրա արդյուքնում 2023 թվականին հայտնաբերվել է 143 դեպք՝ հենց Թելեգրամ-ալիքներում:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մեր տարբերակին. Փաշինյան
- Մենք, չգիտակցելով, երեխաների ծնունդն ընտանիքի համար դարձնում ենք գումար ստանալու միջոց. Նիկոլ Փաշինյան
- Վերջին տարիներին նկատվում է Ջավախքից ուսանողների թվի անկում. Ժաննա Անդրեասյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան