Մի՛ սպանեք Արցախի Հանրապետությունը գոնե մեր և ձեր հոգիներում բարբարոսների պիղծ հռետորաբանությամբ․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից նշանակված չգիտեմ ինչը բանակցում է Արցախի Հանրապետության՝ հենց Արցախի և հենց հանրապետության, պաշտոնյաների, այլ ոչ թե «Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների» հետ:
Մի՛ սպանեք Արցախի Հանրապետությունը գոնե մեր և ձեր հոգիներում բարբարոսների պիղծ հռետորաբանությամբ»։
Հիշեցնենք, որ «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել այսօր Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները նոր հանդիպմանը քննարկել են նաև Կաշենի հանքավայրին վերաբերող հարցեր
- Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչներն այսօր կրկին հանդիպել են. «Արցախպրես»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին