Fastex ՀՊԼ․ Փյունիկն ու Ուրարտուն հաղթանակ տարան
Fastex ՀՊԼ 21-րդ տուրում «Փյունիկը» Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում 4:1 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»: Երևանյան թիմից երկու գոլ խփեց Օտուբանջոն, մեկական անգամ աչքի ընկան Դեսիրեն ու Կարաբոլյան։ Գյումրիի թիմի միակ գոլը խփեց Լյովա Մրյանը։
«Արմսպորտ»-ի փոխանցմամբ՝ մյուս խաղում «Ուրարտուն» Արմավիրում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Չարենցավանի «Վանի» դարպասը: Երևանյան թիմից աչքի ընկան Նարեկ Գրիգորյանն ու Մաքսիմ Մայրովիչը։
Այս տուրից հետո «Ուրարտուն» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 50 միավորով։ «Փյունիկը» 3–րդն է 40 միավորով։