Փաստաբան. ԲԴԽ կողմից կարգապահական վարույթների հարուցումը կրում է խայտառակ բնույթ
Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է.
«Դատավորների նկատմամբ ԲԴԽ կողմից կարգապահական վարույթների հարուցումը կրում է խայտառակ բնույթ. սա արդեն վեթինգ չէ, այլ՝ դատավորների գիլյոտին։
Կարգապահական վարույթ է հարուցվում և պատախանատվության են ենթարկվում 90% դեպքերում վարկանշավորման արդյունքում փաստաբանների կողմից բարձր վարկանիշի արժանացած դատավորներ։
Դրա փոխարեն հեշտացված, պարզեցված և արտահերթ բոլոր ձևերով դատարանները լցնում են մի քանի տարվա փորձ ունեցող, անգամ բազային իրավաբանական մասնագիտական կրթություն չունեցող մարկանցով։
Էս տեմպերով մեկ տարում դատական իշխանությունը ոչ թե կգլխատվի այլ՝ կքառատվի։
Դուք գոնե հասկանու՞մ եք, որ վաղը դուք կամ ձեր կողակիցը կարող է հանձնվել դատավոր-դահիճների քմահաճույքին...
հույսներդ ո՞րն է, չեմ հասկանում, իսկապես դուք էլ եք մտածում, որ իշխանությունը մի 20 տարի էլ անցնելու է ՔՊ գրասենյակի մոտով...բա հետո՞, բա որ ձեզանից ավելի վայրենի և բորենիներ գան իշխանության...
Աստծո հույսի՞ն եք մնալու, ախր երկրի վրա իր սպասավորներին հետապնդողների նկատմամբ, վախենամ՝ Տերն էլ ներողամիտ չգտնվի»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին
- Ռուբեն Մելիքյանին հարվածելու համար դադարեցնել նրա կնոջ լիազորությունները, անբարոյականություն է․ Փաստաբան
- ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան